Թշնամու կրակոցից զինծառայող է զոհուել

Թշնամու կրակոցից զինծառայող է զոհուել

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատուածում տեղակայուած մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազէնային մահացու վիրաւորում է ստացել ՊՆ N զօրամասի զինծառայող Արշակ Սերեօժայի Սարգսեանը:Այս մասին յայտնում են ՊՆ-ից։

«Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,- ասւում է հաղորդագրութիւնում:

Share