2023 թուականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում. Դաւիթ Բաբայան

2023 թուականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում. Դաւիթ Բաբայան

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Դաւիթ Բաբայանը վերլուծել է, թէ ինչպիսին է լինելու 2023 թուականն աշխարհաքաղաքական տեսանկիւնից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 յունուարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ըստ Բաբայանի՝ 2023 թուականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում:

«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թուականն աշխարհաքաղաքական տեսանկիւնից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թէ՛ հասարակ մարդկանց, թէ՛, իհարկէ, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարուած, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաեւ շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մէզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թուականները, աեօ, դա չափազանց շատ, եւ՛ մէկ ժողովրդի, եւ՛ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պէտք է կրենք։

Կրիտիկական ժամանակաշրջանների թւում կան նաեւ այնպիսիք, որոնք կարելի է որակել որպէս կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխութիւններ են տեղի ունենում ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատուածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.:

2022 թուականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքուածք է արձանագրուել, որն ազդում է նաեւ տարածաշրջանային գործընթացների վրայ։ Ուստի 2023 թուականը կարող է դառնալ շատ կարեւոր ժամանակաշրջան ինչպէս աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պէտք է յիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքուածը պարտադիր չէ, որ դրսեւորուի աղէտներով, այն կարող է լինել նաեւ աղէտների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաեւ, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները յղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրաւէրներով, այլեւ մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարաւորութիւններով ։ Պարզապէս պէտք է դիմանալ, քրտնաջան աշխատել եւ երբեք չկորցնել հաւատն ու ինքնատիրապետումը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատարը:

Share