Գլենդէյլի ջրի սակագների փոփոխութիւնների վերաբերեալ հանրային լսումը յետաձգուել է մինչեւ երեքշաբթի՝ Նոյեմբերի 17ը

Գլենդէյլի ջրի սակագների փոփոխութիւնների վերաբերեալ հանրային լսումը յետաձգուել է մինչեւ երեքշաբթի՝ Նոյեմբերի 17ը

Գլենդէյլի քաղաքային խորհրդի՝ ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ծառայութեան (GWP) առաջարկած ջրի սակագների փոփոխութիւնների վերաբերեալ հանրային լսումը, որն ի սկզբանէ նախատեսուած էր 2026 թուականի նոյեմբերի 3-ին, այնուհետեւ յետաձգուել էր նոյեմբերի 10-ին, այժմ կրկին յետաձգուել է մինչեւ երեքշաբթի՝ 2026 թուականի նոյեմբերի 17-ը։

Նոյեմբերի 10-ի հանրային լսման տեսագրութիւնը դիտելու համար սեղմէք այստեղ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ գրաւոր առարկութիւնները կը շարունակեն ընդունուել մինչեւ հանրային լսման նոր նշանակուած օրը՝ 2026 թուականի նոյեմբերի 17-ը։

Համայնքին իրազեկ պահելու նպատակով GWP-ն հոկտեմբերին կազմակերպել է երեք առկայ հանդիպում եւ մէկ առցանց հանդիպում՝ ներկայացնելու ջրի սակագների առաջարկուող փոփոխութիւնները եւ պատասխանելու բնակիչների հարցերին։

Համայնքային հանդիպումների տեսագրութիւնները դիտելու, յաճախ տրուող հարցերին ու պատասխաններին ծանօթանալու, ինչպէս նաեւ ջրի վճարի հաշուիչից (Water Bill Estimator) օգտուելու համար, որը հնարաւորութիւն է տալիս գնահատել, թէ առաջարկուող սակագներն ինչպէս կարող են ազդել ձեր ջրի վճարի վրայ, այցելէք՝

GlendaleCA.gov/ProposedWaterRates

Կարող էք նաեւ սեղմել «Իմանալ աւելին» (Learn More) հղումը։

Share