— Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում հայ պատանդների շահերը ներկայացնող փաստաբանը գլխաւոր բանախօսը կը լինի սեպտեմբերի 22-ին Բըրբենքում կայանալիք հանրային հանդիպմանը եւ սեպտեմբերի 24-ին՝ UCLA-ի Իրաւաբանական դպրոցում կազմակերպուող միջոցառմանը
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, Կալիֆորնիա — Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում Ադրբեջանի կողմից պահուող հայ պատանդների շահերը ներկայացնող իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանն այս ամիս Լոս Անջելեսի շրջանում հանդէս կը գայ երկու հանրային միջոցառումների ընթացքում՝ Կապիտոլիումում Կոնգրեսի անդամների համար անցկացրած ճեպազրոյցից օրեր անց։
Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի (ALC) գործադիր տնօրէն Սահակեանը երեքշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, Բըրբենքում կայանալիք անվճար հանրային հանդիպմանը կը ներկայացնի վերջին զարգացումները, իսկ հինգշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, UCLA-ի Իրաւաբանական դպրոցում իրաւական վերլուծութիւն կը ներկայացնի Արցախի հայ քաղաքացիական ղեկավարութեան դէմ Ադրբեջանի յարուցած գործերի վերաբերեալ։ Երկու միջոցառումներն էլ բաց են հանրութեան համար։
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԽՆԴՐԱՆՔ․ Խնդրում ենք այս միջոցառումները ներառել ձեր համայնքային օրացոյցներում, յայտարարութիւնների բաժիններում եւ առաջիկայ միջոցառումների մասին հեռարձակուող ամփոփումներում։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Հանրային հանդիպում իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանի հետ
Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ., ժամը 19։00 (PDT)
Վայր՝ ACF Beshir Mardirossian Youth Center, 75 E. Santa Anita Ave., Burbank, CA 91502
Կազմակերպիչ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէ
Մուտքը՝ ազատ եւ բաց հանրութեան համար
Թեման՝ Ադրբեջանի կողմից պահուող հայ պատանդների վերաբերեալ վերջին զարգացումները եւ Արցախից բռնի տեղահանուած հայերի գոյքային պահանջները։
Ներսից հայեացք․ Ադրբեջանի՝ Արցախի հայ քաղաքացիական ղեկավարութեան դէմ գործերի վերլուծութիւն
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., ժամը 17։30 (PDT)
Վայր՝ UCLA School of Law, Room 1347, Los Angeles, CA 90095
Հիւրընկալող՝ UCLA-ի Իրաւաբանական դպրոցի Promise Institute for Human Rights
Համակազմակերպիչներ՝ Հայ իրաւաբանական միութիւն, Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոն, UCLA-ի Promise Armenian Institute, UCLA-ի Հայ իրաւաբան ուսանողների միութիւն եւ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւմտեան շրջան։
Մուտքը՝ ազատ եւ բաց հանրութեան համար։ Նախնական գրանցումը ցանկալի է։
ԼՐԱՏՈՒԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԵՒ ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐԻ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ
Լրագրողները, լուսանկարիչներն ու լրատուական նկարահանող խմբերը հրաւիրւում են լուսաբանելու սեպտեմբերի 22-ի հանրային հանդիպումը։ Սահակեանի եւ միջոցառման կազմակերպիչների ներկայացուցիչների հետ կարճ հարցազրոյցների հնարաւորութիւն կը լինի ծրագրից առաջ եւ անմիջապէս յետոյ։
Սեպտեմբերի 22-ի միջոցառմանը մասնակցել կամ հարցազրոյց նախանշել ցանկացող լրատուամիջոցներին խնդրւում է մինչեւ երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ը, հաստատել մասնակցութիւնը՝ կապուելով Գէորգ Յակոբեանի հետ՝ (818) 472-6756 հեռախօսահամարով կամ media@armenianlegal.org էլեկտրոնային հասցէով։
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Սիրանուշ Սահակեանը Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի գործադիր տնօրէնն է եւ Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահը՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում ներկայացնելով հայ պատանդներին եւ նրանց ընտանիքներին։
Անցեալ ամիս նա Դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում պահուող 15 հայերի, այդ թւում՝ Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարների իրաւունքների խախտումների վերաբերեալ։ Դրան նախորդել էր առանձին գանգատ Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանի գործով, որը դատապարտուել է 20 տարուայ ազատազրկման այնպիսի դատավարութիւնից յետոյ, որը Սահակեանը բնութագրել է որպէս հիմնովին ոչ լեգիտիմ։ Բաքուի դատավճռի նրա ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ դատական ակտում չեն նշուել ուղղակի վկայութիւններ, որոնք կը հաստատէին, թէ Վարդանեանն անձամբ կատարել, հրահանգել կամ ղեկավարել է իրեն վերագրուած բազմաթիւ արարքները։
Պատանդները պահւում են այնպիսի պայմաններում, որոնք Սահակեանը բնութագրում է որպէս «բացարձակ մեկուսացում»՝ առանց հարազատների, անկախ բժիշկների կամ փաստաբանների, հիւպատոսական ներկայացուցիչների կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հետ անմիջական շփման հնարաւորութեան։ ԿԽՄԿ-ն Ադրբեջանի որոշմամբ 2025 թուականի սեպտեմբերին փակել է իր մշտական պատուիրակութիւնը։ 2026 թուականի ընթացքում ԿԽՄԿ-ի որեւէ այցելութիւն չի թոյլատրուել՝ վերջ դնելով կալանաւորների նկատմամբ վերաբերմունքի անկախ վերահսկողութեանը։
Սահակեանը սեպտեմբերի 15-ին Կապիտոլիումում գլխաւոր բանախօսն էր Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի՝ «Accountability | 2026, Artsakh: Justice. Freedom. Right of Return.» ծրագրում, որը նուիրուած էր Արցախի էթնիկ զտման երրորդ տարելիցին։ Նա նաեւ հանդիպել է Կոնգրեսի աւելի քան մէկ տասնեակ գրասենեակների ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ։

Armenian Legal Center for Justice and Human Rights
1711 N Street NW
Washington, DC 20036
Instagram: @armenianlegalcenter
Facebook: @armenianlegalcenter
Twitter: @ALC_JHR
For media inquiries, please contact:
Kevork Hagopjian, (818) 472-6756
media@armenianlegal.org
