Դուք տղամարդա՞մարդ էք, թէ՞ կին․ Զախարովան պատասխանել է Փաշինեանին բուլգակովեան մէջբերմամբ
Դուք տղամարդա՞մարդ էք, թէ՞ կին․ ՌԴ ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան Միխայիլ Բուլգակովից մէջբերումով է պատասխանել Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին։
Մասնաւորապէս, Զախարովան տելեգրամեան ալիքում մեկնաբանել է Գիւմրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնները՝ գրելով․
«Լրատուամիջոցներ․ Երեւանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայութիւնը կենսականօրէն կարեւոր չի համարում, բայց դեռեւս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ իշխանութիւնները չեն առարկի, եթէ Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երեւանը նաեւ պատրաստ է քննարկել դրա հետագայ ներկայութեան հարցը, եթէ Մոսկուան ցանկանայ պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինեանի խօսքով՝ հայկական կողմը երբեք պաշտօնապէս չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։
«Դուք տղամարդա՞մարդ էք, թէ՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտը»)»։
Նշենք, որ Միխայիլ Բուլգակովի ստեղծագործութեան մէջ «Դուք տղամարդա՞մարդ էք, թէ՞ կին» արտայայտութիւնն անում է պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պրեոբրաժենսկին։ Նա այս հարցը տալիս է մի կնոջ, որը հագնուած է տղամարդու պէս եւ կարճ սանրվածք ունի։
