Թրամփը մտադիր է պահանջել Ուկրաինային տրամադրուած զինամթերքի գումարը

Թրամփը մտադիր է պահանջել Ուկրաինային տրամադրուած զինամթերքի գումարը

Ջօ Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատոյց տրամադրել է շատ աւելի մեծ քանակութեամբ զինամթերք, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի հետ պատերազմի ընթացքում. յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բացի այդ, անհրաժեշտ է հաշուի առնել, որ Բայդենի վարչակազմն Ուկրաինային անհատոյց տրամադրել է շատ աւելի մեծ քանակութեամբ զինամթերք, քան մենք օգտագործել ենք Իրանում։ Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ին անհատոյց տրամադրուել է հարիւրաւոր միլիարդաւոր դոլարների զինամթերք, որի դիմաց Եւրոպան կը վճարէր, եթէ միայն նրանից պահանջէինք։ Մենք կը պահանջենք այդ գումարը, թեկուզ որոշակի ուշացումով»,- գրել է պետութեան ղեկավարը Truth Social-ում։

Աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ Բայդենը Կիեւին 300 միլիարդ դոլարի զինամթերք է տրամադրել։

Share