Սեպուհ արք. Սարգսեան. «Հայ Առաքելական Եկեղեցին անկախ կառոյց է, նրա նկատմամբ նման քաղաքականութիւն չի կարելի վարել»

Սեպուհ արք. Սարգսեան. «Հայ Առաքելական Եկեղեցին անկախ կառոյց է, նրա նկատմամբ նման քաղաքականութիւն չի կարելի վարել»

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը վտանգաւոր եւ ապակառուցողական է համարում ՀՀ իշխանութիւնների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը:

Հայ Առաքելական եկեղեցին 1700 տարւայ պատմութիւն ունի, եւ նման քաղաքականութիւն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառոյց է։ Մենք ՀՀ իշխանութիւններից ակնկալում ենք, որ իրենք երկխօսութիւն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում Սփիւռքի վրայ։ Մինչ օրս մենք բարի կամքի որեւէ դրսեւորում չենք տեսել Հայաստանի ղեկավարութեան կողմից»,- ասել է արքեպիսկոպոսը Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Չեմ կարծում, որ աշխարհում կայ որեւէ երկիր, որն աւելի մօտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթէ ասեմ, որ մենք սերտ յարաբերութիւններ ենք ունեցել անյիշելի ժամանակներից։ Երբեմն նաեւ թշնամութիւն ենք արել, իհարկէ, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել եւ յաղթահարել տարաձայնութիւնները», – յաւելել է նա։

Share