Իսրայէլի խորհրդարանում Օսմանեան կայսրութեան կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած բռնութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու վերաբերեալ նախատեսուած կարեւոր քուէարկութիւնը կասեցուել է։ Այս մասին հաղորդում են իսրայէլական լրատուամիջոցները։
Քուէարկութեան յետաձգումը տեղի է ունենում տարածաշրջանային լարուածութեան պայմաններում, երբ Իրանի հետ հրադադարը խախտուել է Պարսից ծոցի շրջանում շարունակուող յարձակումների հետեւանքով։ Այն նաեւ յաջորդում է Թուրքիայում անցկացուած ՆԱԹՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Տոնալտ Թրամփին կոչ էր արել հաստատել ամերիկեան F-35 կործանիչների վաճառքը։
Անցեալ ամիս Իսրայէլի նախարարների կաբինետը միաձայն հաւանութիւն էր տուել հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած բռնութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու առաջարկին, սակայն, JNS-ի տեղեկութիւններով, Քնեսեթում նախատեսուած վերջնական քուէարկութիւնը կասեցուել է։
Խորհրդարանը շաբաթուայ վերջին անցնում է ամառային արձակուրդի եւ իր աշխատանքը կը վերսկսի միայն Հոկտեմբերի 27-ի համապետական ընտրութիւններից յետոյ։
