Վահէ Սարգսեան
Հարցումներով ու բաց աղբիւրներով հաշուարկել եմ, թէ որքան է ՀՀ հարկատուն վճարել եւրոպացիների՝ Նիկոլ Փաշինեանին աջակցող հակառուսական շոուի կամ, պատկերաւոր ասուած, հայկական ապրանքների առջեւ «Լարսի փակման» համար։ Դա մօտ 5 մլն տոլար է, բայց ՈՉ ԱՄԲՈՂՋԸ։ Գրել են՝ ծախսերի մի մասը գաղտնի է (յղումը՝ մեկնաբանութիւններում)։
Բաց հատուածի ծախսերից էլ կան ուշագրաւ կէտեր, օրինակ՝ պաշտօնական ընթրիքի ընթացքում մշակութային մասի ապահովում – 45 մլն 600 հազար դրամ, պաշտօնական ընթրիքի ընթացքում անհրաժեշտ գոյք եւ տեխնիկա – 26 մլն 400 հազար։
Կամ, ասենք, մետրոյի վագոնների բրենդաւորում (5 հատ) – 4 մլն 200 հազար դրամ, մետրոյում ԵՔՀ բրենդինգով պաստառների տեղադրում (20 հատ) – 3 մլն 600 հազար։ Կարող է՞ մետրոյի վրայ ԵՄ դրօշի աստղերը ոսկուց են եղել։
Դէ իսկ ՄՀՀ-ի տարածքում առնուազն 20 զուգարանների (պարզ է՝ ժամանակաւոր) ապահովման վրայ 2 մլն 400 հազարը դա խիստ կարեւոր ծախս է․ բա հո Զելենսկին իր բնական կարիքները սովորական զուգարանում չէ՞ր հոգալու։
Ինստալացիա քաղաքում – 96 մլն դրամ․ թէ սա ինչ է, եւ արդեօ՞ք այդքան կարեւոր էր մի օրուայ շոուի համար հազար ու մի խնդիրներ ունեցող երկրի բիւջէից վճարել, դատէք ինքներդ։
