Վերջին սահամանագծին

Վերջին սահամանագծին

Մենք ականատես ենք Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ ամենախայտառակ ընտրութիւններին։ Այդ ընտրութիւններն անցկացնում է իրեն «ժողովրդաւարութեան բաստիոն» յորջորջած իշխանութիւնը։ Անկարայի եւ Բաքուի լիակատար աջակցութիւնը վայելող իշխանութիւնը։ Նոյնիսկ Էրդողանն անձամբ իջաւ իր գահից՝ Փաշինեանին աջակցելու համար։

Ազատ կամարտայայտութեան մասին խօսք անգամ չկայ։ Ընդդիմութեան հարիւրաւոր կողմնակիցներ ձերբակալուած են, կալանաւորուած, ենթարկուած քրէական հետապնդման։ Ընդդիմադիր շարժումների տասնեակ առաջնորդներ բանտում են կամ ընտրողների հետ շփուելու սահմանափակ հնարաւորութիւններ ունեն։

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ ՈՒ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ» մշտական ամենօրեայ խուզարկութիւններն են ընդդիմութեան ընտրական շտաբներում։ Դա ընդդիմադիրների հեռախօսային խօսակցութիւնների ամենօրեայ տոտալ գաղտնալսումն է, ընդդիմութեան ընտրական շտաբների մշտական, շուրջօրեայ գաղտնահսկումը։ Դա ոչ լոյալ մարդկանց հեռացումն է աշխատանքից, չենք խօսում արդէն նրանց մասին, ովքեր յանդգնել են անյարմար հարցեր տալ վարչապետին։ Ընդդիմադիրների նկատմամբ հաշուեյարդարի մշտական սպառնալիքները երկրի բարձրագոյն ղեկավարութեան կողմից։ Ատելութեան բորբոքումը արցախցիների նկատմամբ.

Փաշինեանի սնուցած ու ոգեւորած խուժադուժը Մասիսում ու Արթիկում յարձակւում է ընդդիմախօսների վրայ։ Նիկոլի պաստառը պոկելու համար ոստիկանութեան ձերբակալած մարդն ինքնասպան է լինում։ Եւ ոչ մի ձերբակալուած չկայ ընդդիմութեան պաստառները մշտապէս ու ամէն օր փչացնելու համար։

Նիկոլի քմայքները հաւատարմօրէն կատարում են ՆԳՆ-ը, Քննչական կոմիտէն, հակակոռուպցիոն կոմիտէն, դատախազութիւնը, ԱԱԾ-ն, ԱՀԾ-ն… Դատելով ամէնից, նրանց միջեւ մրցակցութիւն է ընթանում, թէ ով աւելի նուիրուած ու անձնուրաց կը կատարի Փաշինեանի հրահանգները։

Գործում են «մարդը լինի՝ յօդուածը կը գտնուի» սկզբունքով։ Ամենատարածուած մեղադրանքը ընտրակաշառք տալը կամ ստանալն է։ Դէ, ինչպէս նախկինում էր արւում. երբ անհրաժեշտ էր շտապ ինչ-որ մէկին նստեցնել, գրպանը թմրանիւթ էին գցում: Հիմա մեղադրում են ընտրակաշառք տալու կամ ստանալու մէջ։ Ինչ-որ մէկը ինչ-որ մէկին հեռախօսով ինչ-որ բան է ասում կամ խոստանում՝ վէ՛րջ, ընտրակաշառք է, երկուսին էլ բռնեք։

Իշխանութիւնը պահպանելու համար իշխող թիմը գիտակցաբար տանում է երկիրը նոր փորձութիւնների ճանապարհով։ Ընդ որում լպիրշ ժպտալով յայտարարում են, թէ աեօ, նախկինում «մի քիչ սխալուել են», բայց հիմա ճիշտ ուղեգծով են շարժւում…

Մշտական ստախօսութիւն։ Վերցնենք հէնց թեկուզ եթերում ԱԺ խօսնակի այն յայտարարութիւնները, թէ Վազգէն Սարգսեանը սպանուել է, որովհետեւ դէմ էր Մեղրին յանձնելուն, իսկ Լուկաշէնկոն Ալիեւի հետ միասին յարձակում էր ծրագրել Արցախի վրայ… Թէ՛ մէկը, թէ՛ միւսը սուտ են, խօսնակը գիտի, բայց ուզում է վերընտրուել, ուստի պէտք է «դաւադրութիւններ բացայայտի», որպէսզի հանրութիւնը զբաղուելու բան ունենայ։

Այդ ինչ աստիճան պիտի չյարգի խորհրդարանի ղեկավարի պաշտօնում գտնուող մարդն ինքն իրեն, որքան վախենայ աթոռը կորցնելուց, որ իջնի այդպիսի տխմար ստախօսութեան աստիճանի… Եւ դեռ ինչ-որ մէկին էլ մեղադրի կեղծ տեղեկատուութիւն տարածելու, «հիբրիդային պատերազմ» վարելու մէջ։

Հայ ժողովրդի եւ պետութեան դէմ հիբրիդային պատերազմ առաւելագոյնս ակտիւօրէն վարում է հէնց իշխող կուսակցութիւնը։ Յիշէնք տեսանիւթը, թէ ինչպէս են դիմակաւորուած անյայտ անձինք սպառնում Փաշինեանին։ Տեսանիւթ, որի մասին յայտնի դարձաւ այն բանից յետոյ, երբ դա սկսեցին տարածել իշխող կուսակցութեան քարոզչական ռեսուրսները եւ անձամբ Փաշինեանը:

Արժե՞ արդյօք զարմանալ, որ այսպիսի ընտրական մթնոլորտի պայմաններում արտաքին բոլոր դերակատարները փորձում են ազդել ընտրութիւնների արդիւնքի վրայ։ Էլ ի՞նչ համեստութիւն անէն…

Տանուլ տուած պատերազմից եւ Արցախի յանձնումից յետոյ Նիկոլին յաջողուեց գլխաւոր «ձեռքբերումը». վերածել Հայաստանը աշխարհաքաղաքական բեւեռների դիմակայութեան թատերաբեմի։ Այսինքն՝ վճռական քայլ անել հաեօց պետականութեան փլուզման ճանապարհին, հասցնել Հայաստանը վերջին սահմանագծին։

Հ.Գ. – Բաքւում մեկնարկել է «Վերադարձն Արեւմտեան Ադրբեջան՝ որպէս ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով միջազգային առաջին «գիտաժողովը»: Դատելով ամէնից՝ այնտեղ վստահ են, որ Փաշինեանը կը յաղթի։

ԳոլոսԱրմենի

Share