Սպիտակի մեր գրասենեակում տեղի ունեցող գործողութիւնները եւ մեր թիմակիցների թիրախաւորումը անակնկալ չէ։ Իրաւապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդէն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը։
Այս գործողութիւնները եւս մէկ անգամ փաստում են.
իշխանութիւնը չունի հանրային աջակցութիւն եւ սեփական ուժերի հանդէպ վստահութիւն եւ իր վերարտադրութիւնը ապահովելու համար դիմում է նման քայլերի։
Տեղի ունեցողը ոչ թէ իրաւական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառոյցների բնականոն աշխատանքը։
Նմանատիպ մեթոդներով իշխանութիւնը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրուած ճանապարհը ճիշտ է։
Որեւէ խուզարկութիւն կամ ձերբակալութիւն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանութեան կողմից իրականացուած բոլոր հակաիրաւական քայլերի պատասխանը տալ յունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատուած աւտօրիտար ռեժիմին։
«Հայաստան» դաշինք
14.05.2026թ.
