Հայաստանի եւ Իրանի պաշտպանութեան նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր:
Իրան կատարած պաշտօնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Ազիզ Նասիրզադէի հետ։
Նրանք նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգութեանն առնչուող մի շարք հարցերի վերաբերեալ:
Պապիկեանը եւ Նասիրզադէն, բարձր են գնահատելով պաշտպանութեան բնագաւառում Հայաստան-Իրան համագործակցութեան մակարդակը, հաստատակամութիւն են յայտնել շարունակել աշխատանքները երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ, ինչպէս նաեւ քննարկել են փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Յակոբեանը։
