2026 թուականի յունուարի 22-ին Լոս Անջելեսում պաշտօնապէս յայտարարուեցին «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխութեան բոլոր անուանակարգերը եւ առաջադրուած ֆիլմերը։ Մրցանակաբաշխութիւնը տեղի կ’ունենայ 2026 թուականի մարտի 15-ին։ Այս տարի բացարձակ ռեկորդակիր է Ռայան Կուգլերի «Մեղաւորները» (Sinners) ֆիլմը, որն առաջադրուել է 16 անուանակարգում՝ գերազանցելով պատմական ռեկորդակիրներին՝ «Տիտանիկին» եւ «Լա-Լա Լենդին», որոնք առաջադրուել էին 14 անուանակարգերում։ «Մեղաւորները» (Sinners) ֆիլմի երեք պրոդիւսերներից մէկ հայ է՝ Սեւ Օհանեանը, միւսներն են՝ Ռայան Կուգլերը եւ Զինզի Կուգլերը։ Տարբեր կինօքննադատների կանխատեսումներով՝ ֆիլմն ունի յաղթելու մեծ հաւանականութիւն։ Եթէ ֆիլմը յաղթի «Լաւագոյն ֆիլմ» անուանակարգում, Սեւ Օհանեանը կը դառնայ առաջին հայազգի պրոդիւսերը, ով կը ստանայ «Օսկարի» գլխաւոր արձանիկը։
