
Որո՞նք են Հայաստանի ռազմավարական արժէքները, եւ ինչպէս է վարւում դրանց հետ ինքնիշխանութեան մասին ճամարտակող Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը։
- Աշխարհաքաղաքական հանգոյց (հիւսիս-հարաւ եւ արեւելք-արեւմուտք)։
2․ Սիւնիքի գործոն։ Սա միակ ցամաքային ուղին է, որը կապում է Իրանը Եւրասիական տնտեսական միութեան եւ Սեւ ծովի հետ՝ շրջանցելով Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա մեր ամենամեծ ռազմավարական լծակն է։
3․ Սփիւռքը որպէս «Ցանցային պետութիւն»։ Հայաստանի սւուերէնութիւնը չի սահմանափակւում միայն իր սահմաններով։ Հզօր սփիւռքը պէտք է ծառայի որպէս «փափուկ ուժ», որն ունակ է ազդել գերտէրութիւնների որոշումների վրայ ներսից (ինչպէս հրէական լոբբին ԱՄՆ-ում)։ Սա պետական մակարդակով կառավարուող ռեսուրս պէտք է լինի։
Շարքում կարող ենք նշել ՏՏ, ռազմաարդիւնաբերական ոլորտը, ջրային ռեսուրսները, պղնձի եւ մոլիբդենի հսկայական պաշարները, ատոմակայանը։
Ի՞նչ է տեղի ունենում։
1․ «Խաղաղութեան խաչմերուկ» գոռալով՝ իրականում Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը երկրի սւուերէնութեան այդ անկիւնաքար-կամուրջը դարձրեց միջանցք կամ, այլ կերպ ասած, ոտքի կոխան կամ փալասի կտոր, որի վրայով անարգել քայլելու են թշնամիներ Թուրքիան ու Ադրբեջանը։
Աւելին, փորձ արւում դա անել Իրանի (կտրւում է կապը ԵԱՏՄ-ի ու Սեւ ծովի հետ) եւ ՌԴ-ի ռազմավարական շահերի հաշուին, ինչը ուղղակի Հայաստանը կարող է վերածել երկրորդ Ուկրաինայի։
Փաստենք, որ «Խաղաղութեան խաչմերուկ» միրաժի թմբկայարմանը զուգահեռ իրականում լայն թափով շարունակւում է ՀՀ-ի շրջափակման քաղաքականութիւնը Թուրքիայի կողմից (օրինակ, Կարս-Գիւմրի երկթաղուղու վերաբացման փոխարէն ակտիւօրէն կառուցւում է Կարս-Իգդիր-Նախիջեւան երկաթուղին, որը միջանցքի միջոցով «ճզմելով» ՀՀ-ն՝ գնալու է Բաքու)։
2․ Փաշինեանի իշխանութեան ուղիղ գործողութիւններով կաթուածահար է Հայաստան-Սփիւռք օրգանական ու կենսատու կապը։ Սփիւռքը իր հսկայական ցանցային ներուժի առիւծի բաժինը ծառայեցնում է ոչ թէ համահայկական շահերին, այլ Փաշինեանի իշխանութեան քաոսը, դաւաճանութիւններն ու հակապետական գործողութիւնները չէզոքացնելուն։
3․ Ռազմաարդիւնաբերութիւն գրեթէ գոյութիւն չունի, ռազմավարական տեսանկիւնից չէն կառավարւում նաեւ նշուած միւս ոլորտները։
Հետեւաբար, Փաշինեանի իշխանութեան այն հոխորտանքները, թէ իրենք բարձրացրել են ՀՀ-ի սւուերէնութեան աստիճանը, ոչ միայն տոտալ խաբկանք է (նիկոլական ոճով), այլ Հայաստանի սւուերէնութեան ուղիղ գահավիժումը քօղածածկող, թաքցնող էժան հնարք։
