ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը 75 երկրների ներառեալ Հայաստանի քաղաքացիներին

ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը 75 երկրների ներառեալ Հայաստանի քաղաքացիներին

Միացեալ Նահանգները յունուարի 21-ից դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետութիւնների, այդ թւում՝ Հայաստանի քաղաքացիներին։

Այս մասին Պետդէպարտամենտի աղբիւրները վկայակոչելով՝ հաղորդում է Fox News հեռուստաընկերութիւնը։

Reuters-ն աւելի ուշ մանրամասնել է, որ խօսքը ներգաղթի վիզաներին է վերաբերում եւ չի ազդի ԱՄՆ-ում հիւրերի վիզաների տրամադրման վրայ:

Fox News-ի տրամադրութեան տակ է յայտնուել Պետդէպարտամենտում մշակուած փաստաթուղթը, որի համաձայն վիզաների տրամադրումը «դադարեցւում է անորոշ ժամկէտով»։

Որոշումը վերաբերում է նաեւ մի շարք երկրների, ներառեալ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սոմալիի, Բրազիլիայի քաղաքացիներին։

Share