Այս արժանապատիւ հայորդիները հետապնդւում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար.
Այսօր Արցախի ԱԺ նախագահ, Բաքւում ապօրինի պահուող Դաւիթ Իշխանեանի, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Հայաստանում ապօրինի կալանաւորուած Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանի ծննդեան օրն է։
Այս կապակցութեամբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ , ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը գրել է.
«Այսօր Արցախի ԱԺ նախագահ, դաշնակցական նուիրեալ ընկեր Դաւիթ Իշխանեանի եւ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի ծննդեան օրն է։
Դաւիթը գերեւարուած է Բաքուի իշխանութիւնների կողմից, Սրբազանը` Հայաստանի։
Այս արժանապատիւ հաեորդիները հետապնդւում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար։
Շնորհաւորում եմ սիրելի ընկերոջս եւ Սրբազան Հորը, մաղթում նրանց առողջութիւն, տոկունութիւն եւ ազատութիւն»։
27.12.2025
