Բաքուի դատարանում Արկադի Ղուկասեանը, Բակո Սահակեանը եւ Լեւոն Մնացականեանը հանդէս են եկել վերջին խօսքով․ նրանք հերքել են իրենց ուղղուած մեղադրանքները
Բաքուի դատարանում ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասեանը, Բակո Սահակեանը եւ գեներալ Լեւոն Մնացականեանը հանդէս են եկել վերջին խօսքով:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ միւս հայ գերիների վերջին «դատական նիստն» էր։ Լեւոն Մնացականեանը կրկին հերքել է իրեն ուղղուած բոլոր մեղադրանքները, հաղորդում են տեղական լրատուամիջոցները։
Նա ներկայացրել է իր ելոյթի 51 էջանոց սղագրութիւնը՝ «դատաւարութեան» արձանագրութիւններում ներառելու համար։ Գեներալից յետոյ ելոյթ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը եւ Բակո Սահակեանը, որոնք նոյնպէս հերքել են իրենց ներկայացուած մեղադրանքները։
«Լսումները» կը շարունակուեն դեկտեմբերի 26-ին։
