ՀՅԴ Բիւրոն խոր վշտով գուժում է սիրելի ընկեր Մասիս Ալեքսանտրեանի մահը։ Մեր վշտակցութիւնն ենք յայտնում հանգուցեալի հարազատներին, ընկերներին եւ մտէրիմներին, կիսում ենք կորստի ցաւը։
Արժեւորելով սիրելի ընկերոջ անցած ճանապարհն ու ունեցած վաստակն, արձանագրում ենք, որ Մասիս Ալեքսանտրեանը դեռեւս 1962-ից է միացել է ՀՅԴ շարքերին։ Համալսարանական կրթութիւն ստանալով Անգլիայում, այնուհետեւ Լիբանանում պաշտօնաւարել է Ernst & Young միջազգային ընկերութիւնում։ Երկար տարիներ ծառայել է Լիբանանի ազգային իշխանութեան մարմիններում, արգասաբեր գործունէութիւն ծաւալել Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեին կից մարմիններում։ Երկար տարիներ նա մաս է կազմել ԱՌԻ վարչութեանը, մասնաւորապէս իր ջանքերը ներդնելով Բերձորում 50 բնակելի տների կառուցմանը։
Ընկ․ Մասիս Ալեքսանտրեանը եղել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական յանձնախմբի, ինչպէս նաեւ «Համազգայինի» հիմնադրամների մարմնի անդամ։
Մասիս Ալեքսանտրեան ընկերոջ եւ ազգային-կուսակցական նուիրեալ գործչի անունն ու գործը կը մնան մեր յիշողութեան մէջ՝ երախտիքի, ցաւի եւ սիրոյ անմոռանալի զգացումով։ Յիշատակը վառ եւ թող Աստուած լուսաւորի մեր գաղափարական ընկերոջ հոգին։
ՀՅԴ Բիւրo
