Մեկնաբանութիւններ Սիրիայում տեղի ունեցողի եւ հայ համայնքի մասին

Մեկնաբանութիւններ Սիրիայում տեղի ունեցողի եւ հայ համայնքի մասին

Երկուշաբթի օրը Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են սկսուել Սիրիայի կենտրոնական կառավարութեան ուժերի եւ քրդական ուժերի միջեւ, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքուած համաձայնագրի, պէտք է մինչեւ տարեվերջ ինտեգրուեին սիրիական բանակի մէջ։ Երկու կողմերից ստացուած հաղորդագրութիւնների համաձայն՝ փոխհրաձգութեան ժամանակ զոհուել է առնուազն 3 մարդ, բոլորը՝ քաղաքացիական անձինք, իսկ 25-ը վիրաւորուել են։

Ինչպիսի՞ իրադրութիւն է Սիրիայում եւ, յատկապէս, հայկական համայնքում։ Հալեպի «Գանձասար» պարբերականից Yerkir.am-ի հարցերին ի պատասխան՝ յայտնեցին, որ լարուածութjան հիմնական պատճառը 2025 թ․ մարտի 10-ին Սիրիայի ժողովրդավարական ուժերի (Syrian Democratic Forces) ղեկավարի եւ Սիրիայի նախագահի միջեւ ստորագրուած համաձայնագրի բոլոր կէտէրի՝ ցարդ գործադրուած չլինելն է։

«Տակաւին երկկողմ տարակարծութիւններ կան, որոնք անհրաժեշտ է, որ լուծուէն մինչեւ համաձայնագրի իրագործման ժամկէտի աւարտը (այսինքն, 2025 թ․ աւարտը)։ Բանակցութիւնները շարունակւում են»,- յայտնեցին «Գանձասարից»։

Յաւելենք, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF — Syrian Democratic Forces) քրդական ղեկավարութեամբ գործող ուժեր են՝ քրդերը եւ նրանց ներքին ապահովական ուժերը (ոչ թէ ուղղակի զինուած ուժերը)՝ կենտրոնացած Հալեպի Շեյխ Մաքսուտ եւ Աշրաֆիէ շրջաններում։ Հալեպում այս ներքին ապահովական ուժերին անուանում են «Ասայեշ», նրանք ծանր հրետանի չունեն․ դրանք դուրս էին բերել նախապէս համաձայնեցնելով Սուրիայի պաշտպանական ուժերի հետ, սակայն զինուած մարտիկներ են։ Արաբերէնով նրանց կոչում են «Քասատ», որ նոյնն նոյնն է SDF-ը՝ անգլերենով։ Յենց վերջիններիս ենթակայ ներքին ապահովական ուժերի եւ սիրիական բանակի միջեւ է ներկայիս բախումը։

«Գանձասարից» Yerkir.am-ին նաեւ յայտնեցին, որ երէկ Դամասկոս էին այցելել Թուրքիայի արտգործնախարարն ու երկրի հետախուզութեան ղեկավարը։

«Երկու երկրները գործակցում են ռազմական եւ հետախուզական ոլորտներում։ Այս այցելութիւնը հաւանաբար հարցի լուծումն արագացնելու ազդակ է դարձել։ Սակայն «Քասատ» (SDF) — Սիրիայի ղեկավարութիւն համաձայնութիւնը մնում է ներքին սիրիական հարց։ Թուրքիան քննարկում է սիրիական բանակի հզօրացման հարցը եւ այս առումով համագործակցութիւնը»,- նշեցին «Գանձասարից»՝ յաւելելով, որ սիրիական բանակը ծանր հրետանի բերեց, յետոյ հետ քաշեց, եւ սկսուեցին բանակցութիւններ, որպէսզի Հալեպի բնակելի թաղամասէրի մէջ մարտէր տեղի չունենան։

Ինչպիսի՞ իրադրութիւն է ստեղծուած Սիրիայի հայկական համայնքում։ «Գանձասարից» Yerkir.am-ին փոխանցեցին, որ Հալեպի Ազգային Առաջնորդարանը հայ համայնքին յորդորել է բնակարաններից դուրս չգալ մինչեւ կացութեան հանդարտուելը՝ նկատի ունենալով, որ բախման շրջանը գտնւում է հայաբնակ շրջանների՝ Նոր Գիւղին, Շեյխ Թահային, Վիլլաներին հարող տարածքում։

«Համայնքում վիրաւորներ կամ զոհեր չկան։ Այսօր Հալեպի նահանգապետի յայտարարութեամբ պայմանաւորուած, բոլոր դպրոցներն ու համալսարանները, ինչպէս նաեւ պետական հաստատութիւնները փակ են»,- եզրափակեցին «Գանձասար» պարբերականից։

Վահէ Սարգսեան

Share