ՀՅԴ Արցախի կառոյցի անդամների հանդիպում

ՀՅԴ Արցախի կառոյցի անդամների հանդիպում

ՀՅԴ Արցախի ԿԿ հրաւէրով կազմակերպուել է ընկերային հանդիպում՝ ՀՅԴ Արցախի կառոյցի անդամների մասնակցութեամբ։ Հանդիպման ընթացքում ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը քաղաքական իրավիճակի մասին զեկոյց է ներկայացրել։ Քննարկումներ է ծաւալուել առաջիկայ անելիքների շուրջ։

ՀՅԴ Արցախի կառոյցի անդամներն իրենց խորը մտահոգութիւնն են յայտնել Արցախի թեմի առաջնորդի պահուածքի շուրջ եւ նշել, որ նրա կեցուածքն անվստահութեան մթնոլորտ է ձեւաւորել իր նկատմամբ։

Քննարկուել են նաեւ կազմակերպական հարցեր: Ներկաներին հետաքրքրող հարցից մէկը ՀՀ քաղաքացիութիւն ընդունելու ընթացքի մասին էր եւ դրա հետ կապուած խնդիրների, որոնք, ըստ էութեան, արհեստական խոչընդոտների եւ անտեղի քաշքշուկի պատճառ են դառնում։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը վերահաստատել է ՀՅԴ վճռակամութիւնը Արցախեան հիմնահարցի արդար լուծման ուղղութեամբ տարուող պայքարին եւ ներկայացրել այդ ուղղութեամբ կատարած աշխատանքները՝ ՀՅԴ տարբեր կառոյցների եւ ԱՀ իշխանութիւնների միջոցով, թէ ներքին եւ թէ արտաքին ճակատում։

Share