Բոլորի ընդդիմութիւնը

Բոլորի ընդդիմութիւնը

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հարցադրումները, իրողութիւնները եւ նպատակները պէտք է յստակ ձեւակերպենք։ Այս փուլի ամենածանր մեղքն անազնւութիւնն է։

Եթէ չլինի փոփոխութիւն

Եթէ իշխանութիւնները վերարտադրուեն, կարճ ժամանակ անց ԵՄ յանձնակատարներն ու եւրոպական լիդերները ողջունելու են «Հայաստանի խիզախ քայլերը՝ Սեւանն Ադրբեջանի հետ ընդհանուր օգտագործման լիճ դարձնելու եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը կազմակերպելու հարցում»։ Նախագծին էլ սիրուն անուն կդնէն, ասենք՝ «Հաշտութեան ծով»։ Այդ ժամանակ արդէն ընդվզումն իմաստ չի ունենալու։
Այս մասին պէտք է բաց խօսել սեփական ժողովրդի հետ։

Իրողութիւն 1.

Մեր հասարակութեան մի մասը լծուել է մեր պետութեան քանդմանը։ Նրանք ամէն ինչ շատ լաւ հասկանում են, բայց իրենց համար յօրինում են ինքնաարդարացման վարկածներ։
Հնարաւո՞ր է փոխել վիճակը. միանշանակ աեօ, եթէ արուէն կարեւոր քայլեր.

  1. Տարանջատել «նեղ խումբը» մնացածից։ Դրանք տարբեր բաներ են։
  2. Բաց խօսակցութիւն «մնացածի» հետ։
  3. Բաց խօսակցութիւն անտարբեր հասարակութեան հետ

Սրանք աշխատանքի վճռորոշ ուղղութիւններ են։
Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերը պէտք է լուծեն այս հաւաքական խնդիրը, ապակենտրոնացուած աշխատաոճով։ Սա յաջողութեան բանալինէրից է։

Իրողութիւն 2. Հոգեւոր եւ աշխարհիկ «Gauleiter»*-ները

Հայաստանում գործում է «գաուլայթերների» համակարգ։ Գործադիր, ուժային, հոգեւոր, մտաւորական եւ այլ տիպի։ Գաուլայթերները եւ կոլաբորացիոնիստները միշտ միասին են լինում։ Որպէս կանոն, միջավայրը նրանց տոտալ մերժում է, ինչը վերջանում է այդ քուազիհամակարգի փլուզմամբ։

Նպատակ 1

Հանրային-քաղաքական ընդդիմադիր համակարգերի հաւաքական խնդիրը պէտք է լինի հասարակական մթնոլոտը փոխելը։ Սա լիդերներից պահանջում է այլ գործիքակազմ, քան՝ սեփական վարկանիշի հարցը կամ խանդը ուրիշի վարկանիշի հանդէպ։ Յիշէնք, որ ընտրութիւնների պատրաստուող հասարակութիւնն այս պահին այսպիսին է.

ա. 25% ամէն ինչին համակերպւում է,
բ. 75% ուզում է փոփոխութիւն։

Այս վիճակն ունի հանգուցալուծման 2 տարբերակ.

  1. Եթէ հասարակութեան մի զգալի մաս տարբեր չափով ջանք է թափում, որ իր պետութիւնը քանդուի, ապա այն քանդուելու է։ Եթէ նոյն հասարակութեան մի մեծ մաս անտարբերութեամբ հետեւում է այդ պրոցեսին, ուրեմն այդ երկիրը քանդուելու է։
  2. Եթէ գիտակից հանրային ակտիւը, ներառեալ՝ ընդդիմադիր քաղաքական համակարգը, հասկանան սա, կառուցէն ճիշտ մարտավարութիւն՝ ասելիքի, անելիքի, գրագէտ հաշուարկների, համատեղ աշխատանքի (ոչ թէ խանդի), համակեցութեան նորմերի վրայ հէնուած կանոններով, ապա յաջողութիւն անպայման լինելու է։

Իրողութիւն 3

Իշխանութիւնը թոյլ է տալիս կոպիտ սխալներ (որոնցից պէտք է կարողանալ օգտուել).

a. Հակաեկեղեցական արշաւն աննախադէպ պատմական համախմբում է առաջացրել ժողովրդի եւ եկեղեցու, ժողովրդի եւ Վեհափառի միջեւ։
b. Մեզ պատուազուրկ պետութեան վերածելու քարոզչութիւնն աննախադէպ համախմբում է առաջացրել հակաիշխանական դրօշի տակ։

Ինչպե՞ս օգտուել այս սխալներից։ Չի կարելի ընդդիմութիւն հասկացութիւնը նեղացնել մինչեւ լիդեր, մանդատ կամ յաջորդ իշխանութեան փայ։ Դա յանցագործութիւն է պատմութեան առաջ։ Լրիւ հակառակը. իշխանութեան սխալները ստեղծում են բացառիկ հնարաւորութիւններ լայն համախմբման, չգրուած դաշինքների, մտածողութեան ընդհանրութիւնների համար։ Բոլոր նրանք, ովքեր մերժում են այս իրականութիւնը ու հասկանում են վտանգը, ընդդիմութիւն են։ Լայնացնենք ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ հասկացութիւնը, եւ այն կը դառնայ 9-րդ ալիք։

Միասնական գործ բոլորի համար. բացատրել՝ ինչի մասին են գալիք ընտրութիւնները

Կայ գործ, որը պէտք է միաւորի բոլոր ընդդիմադիր շրջանակներին։ Միասնութիւնը ցուցակը կամ ապագայ պաշտօնը չէ։ Դա ասելիքի ու աշխատանքի ընդհանրութիւնն է։ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարաւոր եղանակներով, ժանրերով, մեր ու ձեր ձեւերով, նախկին, ներկայ ոճերով, բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրութիւնները։Մեդիայ, ինտերակտիւ շփումներ, ասուլիսներ, յայտարարութիւններ, ընտանեկան միջոցառումներ, զրոյցներ սեղանի շուրջ եւ այլն։ Այս ընտրութիւնները Հայաստանում ապրելու մեր հնարաւորութեան մասին են։ Միւս բոլոր նշանակութիւնները չորրորդական են։
Կարո՞ղ ենք այս պարզ բանն անել։ Կարող ենք։


* «Gauleiter» «գաուլայթեր»

Մանր կամ տեղական իշխանութեան պաշտօն զբաղեցնող անձ, որը վարւում է գերիշխող աւտօրիտար ձեւով։ Նացիստական ​​իշխանութեան ներքոյ գտնուող շրջանը կառավարող քաղաքական պաշտօնեայ։ Գերմանիայի նահանգապետ Հիտլերի օրօք։

Share