Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերեալ բանաձեւ

Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերեալ բանաձեւ


Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցութեան հիւրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերուար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստէր։ Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպութեան մի շարք կոմիտեներ, ինչպէս նաեւ նախագահութիւնն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ներկայացնող Մարիո Նալբանդեանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպութեան ֆինանսական եւ վարչական կոմիտէի նիստէրին եւ, որպէս Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահութեան նիստին եւ պաշտօնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետէր եւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թւում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբէլան, ինչպէս նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրոյ Սանչեսը։ Քննարկումների առանցքային օրակարգը յառաջացած մարտահրաւէրների խորապատկերին գլոբալ զարգացումներում կայունութիւն եւ խաղաղութիւն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման հարցն էր։
Ելոյթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդեանը, մասնաւորապէս, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխաւոր համակարգողից ստացել էի հրաւէր՝ հանդէս գալու մարդու իրաւունքների մասին ելոյթով։ Մեզ համար յստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշութիւններով եւ նոր մարտահրաւէրներով։ Բազմամշակութայնութիւնը դարձել է թիրախ, Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնը ենթարկւում է շարունակական եւ ծրագրուած յարձակումների, եւ Միացեալ Նահանգները որոշել է նուազեցնել իր ֆինանսական մասնակցութիւնը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկէ միակ դէպքը չէ։

Յատկապէս ՄԱԿ-ի մարդու իրաւունքների խորհուրդը դարձել է այս յարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրութիւնը սպասում էր եւ յայտարարում, որ 21-րդ դարը պէտք է լինի առանց ցեղասպանութիւնների դարաշրջան, 2023 թուականին ցեղասպանութիւնների կանխարգելման ՄԱԿ-ի յատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն յայտարարեց՝ ցեղասպանութիւնների ընթացքը շարունակւում է Մեանմարում, Սուդանում, Էթիոպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայելում։ Մինչ այժմ ոչ մի մեղաւոր պատասխանատուութիւն չի կրել։

Մարդու իրաւունքների մասին խօսելիս, պէտք է նաեւ յիշատակեմ անթոյլատրելի եւ կեղծ «Բաքուի դատավարութիւնները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դէմ՝ առանց միջազգային օրէնքների նուազագոյն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայութեան՝ անտեսելով Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները, Եւրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիւ մասնագէտների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրէնքին։ Այսօր Բաքւում դատւում են 23 հայեր՝ ներառեալ մեր սիրելի ընկեր ու կուսակցութեան ղեկավարներից Դաւիթ Իշխանեանը։ Համենան դէպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացայայտուած չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանութեան ենթարկուած բոլոր ժողովուրդների մասին յիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ յիշեցնում աշխարհին՝ նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարութեան»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մէկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասւում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն ապահովելու համար պէտք է հաշուի առնուէն մի շարք կարեւոր չափորոշիչներ։ Պատէրազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգաւորուել, եւ գործընթացը պէտք է յաջողութիւն ունենայ միայն այն դէպքում, երբ այն ներառում է.

ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թուականի պատերազմից յետոյ եւ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանուածների կամաւոր, անվտանգ, արժանապատիւ, անխոչընդոտ ու միջազգայնօրէն երաշխաւորուած վերադարձի ապահւումը։
բ) Բաքւում գտնուող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառեալ Դաւիթ Իշխանեանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքուի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկութեան ապահւումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։
գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման կամ աղաւաղման կարգաւորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգութիւնը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ յանձնառու՝ կառուցողական երկխօսութիւն խթանելու եւ աջակցելու լայնածաւալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղութեան, որը հիմնուած է արդարութեան, մարդու իրաւունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատուութեան պահպանման վրայ»։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպութիւն է, որը միաւորում է սոցիալ-դէմոկրատական, սոցիալիստական եւ աշխատաւորական կուսակցութիւններ։ Այն միաւորում է 132 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ աւելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցութեան համապատասխան կառոյցները լիիրաւ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդութեան համաշխարհային միութեան (IUSY) մէջ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
04 դեկտեմբերի 2025թ.

Share