Բաքւում պահուող ռազմաքաղաքական ղեկավարութեանը սպառնում է 16 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Իսկ Երեւանում…

Բաքւում պահուող ռազմաքաղաքական ղեկավարութեանը սպառնում է 16 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Իսկ Երեւանում…

Բաքւում՝

Ադրբեջանցի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արայիկ Յարութիւնեանի, Լեւոն Մնացականեանի, Դաւիթ Մանուկեանի, Դաւիթ Իշխանեանի եւ Դաւիթ Բաբայանի համար․ գրում է ադրբեջանական apa.az կայքը։

Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանը եւ Մադաթ Բաբայանը, 65 տարեկանը լրացած լինելով, այլեւս չէն կարող ցմահ ազատազրկման դատապարտուել, ուստի առաջարկուել է նրանց ազատազրկել 20 տարի ժամկէտով, որից 10-ը նրանք պէտք է անցկացնեն խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

Դաւիթ Ալլահուերդեանը պէտք է դատապարտուի 18 տարուայ, Լեւոն Բալայանը՝ 17 տարուայ, իսկ Վասիլի Բեգլարեանը, Գուրգէն Ստեփանեանը եւ Էրիկ Ղազարեանը՝ 16 տարուայ ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի գործն էլ քննւում է առանձին վարոյթով:

Նշէնք՝ այս տարուայ յունուարից ընթացող նիստէրն ընթանում են անկախ լրատուամիջոցների եւ միջազգային կառոյցների բացակայութեամբ:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկուած են Բաքւում 2023 թուականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից յետոյ Ադրբեջանի ուժայիններն առեւանգեցին եւ ձերբակալեցին ու Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին եւ ներկայ ռազմաքաղաքական ղեկավարութեան 8 ներկայացուցիչների։

Իսկ Հայաստանում՝

Ահաբեկչութեան մեղադրանքով արդէն 5 ամիս բանտում գտնուող Տաւուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգուեց եւս երեք ամսով:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար Սամուել Կարապետեանի պաշտպանների բողոքը, ուստի նա կը շարունակի մնալ կալանքի տակ. յայտնել է պաշտպան Արամ Վարդեւանեանը:
«Քննչական մարմինը՝ բաղկացած 53 քննիչից, հերթական անգամ արձանագրել է վճռական անգործութիւնը եւ անյարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ», նշում է պաշտպանը: Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի դատաւոր Կարէն Ֆարխոյեանը բաւարարեց մեղադրանքի կողմի միջնորդութիւնը:

«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդաւարներ Վազգէն Սաղաթելեանը եւ Նարեկ Սամսոնեանը կալանաւորուել են 2 ամսով, յայտնել են նրանց փաստաբանները: Սաղաթելեանի փաստաբան Արսէն Բաբայանը յաւելել է, որ դատարանի որոշումը սահմանուած կարգով կբողոքարկուի Վերաքննիչ դատարան: Սամսոնեանն ու Սաղաթելեանը ձերբակալել էին երէկ: Հաղորդումը իրաւապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը:

Երեկ ձերբակալուել է նաեւ «Անտիֆեյքի» լրագրող Դաւիթ Ֆիդանեանը: Լրագրողն այս պահին ձերբակալուած է 72-ժամեայ ռեժիմով, դեռեւս մեղադրանք չկայ:
Ձերբակալուել է «արդարադատութեանը խոչընդոտելու» կասկածով (այն բանի համար, որ դուռն ուշ է բացել), յայտնում է փաստաբան Վարազդատ Յարութիւնեանը:

Share