Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը մեկնաբանել է փաստաբան Աւրաամ Բերմանի ծառայութիւններից հրաժարուելու մասին իր որոշումը:
Ընտանիքի միջոցով փոխանցուած յայտարարութեան մէջ Ռուբէն Վարդանեանն ասել է.
«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում յայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայութիւններից հրաժարուելու մասին: Սա հարկադրուած որոշում էր: Միջազգային իրաւունքի նորմերի, ինչպէս նաեւ հէնց ադրբեջանական դատավարական օրէնսգրքի կոպտագոյն խախտումներն այս լսումները վերածեցին բացայայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանութեան բոլոր դատավարական հնարաւորութիւններն սպառուած են:
- Ինձ այդպէս էլ թոյլ չտուեցին ծանօթանալ գործի նիւթերին եւ մեղադրական եզրակացութեանը: Նիւթերին հասանելիութիւն ունենալը մինչ օրս մերժւում է. ես չեմ կարողանում ծանօթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտօնական թարգմանութիւնը:
- Ինձ դատարանում պաշտպանուելու հնարաւորութիւն չի տրուել: Ես հնարաւորութիւն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստէրին պատրաստուելու համար, հասանելիութիւն չեմ ստացել ձայնայ եւ տեսանիւթերին, որոնք ներկայացւում են որպէս իմ մեղքի ապացոյց:
- Իմ բոլոր միջնորդութիւններն անտեսուել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից: Պաշտպանի կարեւոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատաւարութեան համար, նոյնպէս մնացել են անպատասխան:

- Պաշտպանից հրաժարուելու միւս պատճառը դատարանի մերժումն էր հրաւիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանութեան համար նշանակութիւն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարուեց բաւարարել այս միջնորդութիւնը՝ վերջնականապէս զրկելով գործընթացը օբյեկտիւութեան եւ արդարութեան որեւէ նշոյլից:
Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացաւ: Այս անհեթեթութեան թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկութիւնից եւ ջանքերից, սահմանափակւում է միայն այս գործընթացի ձեւական օրինականութեան ապահովմամբ: Ես հրաժարւում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պէտք չէ պաշտպանութեան պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրաւունքների իրական պահպանում»:

Նախապէս ադրբեջանական լրատուամիջոցները յայտնել էին, որ հիմնաւորելով իր միջնորդութիւնը՝ Ռուբէն Վարդանեանն ասել է, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական գործընթացի ընթացքից։
Ադրբեջանի գլխաւոր դատախազի աւագ օգնական Վիւսալ Ալիեւը յայտարարել է, որ մեղադրեալը չի նշել իր փաստաբանից հրաժարուելու պատճառը, սակայն, այնուամենայնիւ, իրաւունք ունի հրաժարուելու փաստաբանից։ Նա նշել է, որ եթէ Ռուբէն Վարդանեանը հրաժարւում է իր փաստաբան Աւրաամ Բերմանից, նա պէտք է պայմանագիր կնքի մէկ այլ փաստաբանի հետ, կամ, եթէ դրա համար միջոցներ չունի, պետութեան կողմից պէտք է նշանակուի մէկ այլ փաստաբան:
Ռուբէն Վարդանեանը յայտարարել է, այլ փաստաբանի հետ պայմանագիր չունի եւ չի առարկում, եթէ պաշտպան նշանակի պետութիւնը:
Պետութեան հաշուին փաստաբան տրամադրելու մասին որոշումն ուղարկուել է Ադրբեջանի Փաստաբանների կոլեգիայ:
Դատական յաջորդ նիստը նշանակուած է հոկտեմբերի 28-ին: