Տեր Մանուկ քահանայ Զեյնալեանին ճանաչում եմ մօտ 20 տարի։ Երեք տարի (2007֊2010 թթ.) իմ հայրենի Ջաւախքում եղել է Ախալցխայի, Ադիգենի եւ Բորժոմի հայութեան եւ Ասպինձայի շրջանի Դամալայ գիւղի հոգեւոր հովիւ։
Եղել է ջաւախահայութեանն անչափ սիրելի, իր ծառայութեան վայրերում սիրտ ու հոգի դրած, լուսաւոր հետք թողած հոգեւորական (սիրով պահում եմ Ախալցխայում ունեցած հարցազրոյցներս)։
Յետոյ երկար տարիներ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նուիրումով ծառայելուց յետոյ նշանակուեց զօրամասի գնդերէց։
44֊օրեայ պատերազմի երկրորդ օրը զօրամասի հետ եղաւ Քարովաճառի, յետոյ Ջրականի ամենաթէժ վայրերում, մինչ նոյեմբերի 5֊ը մնաց Շուշիում։ Տեր Մանուկն ականտեսն է եղել պատերազմի ամենադաժան տեսարաններին, ամէնուր հաւատ ներշնչել, գոտեպնդել, հոգեւոր անսպառ լիցքեր հաղորդել զօրքինսպայակազմից մինչեւ զինուոր ու կամաւորական։

Տեր Մանուկը ոգի է, տեսակ հայապաշտ ու հայրենապաշտ, իսկական հոգեւոր ռազմիկ։ Պարզ էնիկոլիզմի քայքայիչ ախտով վարակուած Հովհանաւանքում ու Օհանաւանում սուիններով պիտի ընդունուէր լուսաւոր այս քահանան, յայտնուէր ազգակործան պատուհասին ծառայող սրիկաների թիրախում։
Տեր Մանուկն ինչպէս 44֊օրեային, այսօր էլ, այս պահին էլ մարտնչում է, այս անգամ ընդդէմ ներքին տականքի ու հանուն հաեօց վաղուայ պայծառ օրուայ։
Պինդ կաց քեզ վրայ յարձակուող ոհմակի մէջ, մեր սիրելի Տեր Մանուկ, խաչդ է դա, պիտի տանես յանուն մեր փրկութեան։
