Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետական այրերի հետ

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետական այրերի հետ

Գարեգին Երկրորդը հանդիպել է Արցախի պետական այրերի հետ:
Հոկտեմբերի 8-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հաեօց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխաւորութեամբ Արցախի նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիելեանի եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի։
Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ ասուած է.

«Հանդիպմանը Ամենայն Հաեօց Կաթողիկոսը եւ Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկուած արցախցիների առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթայարմանը եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ կատարուեց նաեւ Մայր Աթոռի կողմից իրականացուող սոցիալական աջակցութեան ծրագրերին եւ արցախցիների հետ բնակութեան վայրերում տարուող հոգեխնամ աշխատանքներին։ Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին այս ուղղութեամբ շարունակելու է ջանքեր գործադրել։

Զրուցակիցները կարեւորեցին միջազգային հարթակներում համատեղ հետեւողական քայլերի ձեռնարկումը՝ ի խնդիր Արցախի ժողովրդի իրաւունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահուող պատանդառուածների եւ ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների յայտնաբերման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան»։

Share