44-օրեայ գոյապայքարի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը՝ պատերազմի «տաք» փուլի իւրաքանչիւր օր, ինչպէս նաեւ հետպատերազմեան «սառը» փուլի տարբեր օրեր ինքնաբերաբար վերածուեցին նաեւ նահատակ հաեորդիների յիշատակի օրերի:
Հոկտեմբերի 6-ն այդ օրերից մէկն է: Մինչ այդ…
1994 թ. զինադադարից յետոյ Արցախեան գոյապայքարում փառաւոր ուղի անցած ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հէնքով Արցախում ստեղծուեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: Պաշտպանութեան բանակի այդ ստորաբաժանումը գործեց մինչ 2023 թ․՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան կողմից Արցախի դաւաճանական յանձնումը թշնամուն եւ հայութեան բազմահազարամեայ այդ օրրանի վերջնական հայաթափումը։ Մինչ այդ, երբ ինքնորոշուած ու ազատագրուած Արցախը կերտում էր իր անկախութեան ու պետականաշինութեան ուղին, գումարտակի ւէտէրանները պարբերաբար այցելում էին այդ զօրամասը՝ յայտնի «Պետոյի չաստը» (լեգենդար Պետօն՝ Արցախի հերոս Պետրոս Ղեւոնդեանը, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի փոխհրամանատարն էր):
ՀՅԴ Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հէնքի վրայ շուրջ երկու տասնամեակ անց՝ 2017 թուականին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, իբրեւ առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմաւորուեց նաեւ ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմուած Պահեստազօրային կամաւորականների գումարտակը, որը նաեւ ԶՈւ զօրամասէրից մէկում մասնակցեց մէկշաբաթեայ վարժական հաւաքների: 2018 թուականին` ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, նշեալ գումարտակը կազմալուծուեց:
Շուրջ մէկ տարի անց՝ 2019 թուականին, «Կամաւորական շարժում» հայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպութեան նախաձեռնող խումբը յայտարարեց, որ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ համագործակցաբար ստեղծւում են բանակին կից, բանակի հրամանատարութեանը ենթակայ պահեստային ստորաբաժանումներ (վաշտէր), որոնք պէտք է կազմուած լինէին կամաւորութեան հիմունքով: Արդիւնքում՝ 2019 թ. նոյեմբերին ստեղծուեց ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութիւնը։
«Մենք պարտադրուած ենք պաշտպանել մեր սահմանները, պարտաւոր ենք մեր սերնդի մեծագոյն նուաճումը՝ ազատագրուած Արցախը, իբրեւ հայրենիքի անբաժան մաս, փոխանցել յաջորդ սերունդներին». «Կամաւորական շարժում» ՀԿ-ի հիմնադրման մասին ազդարարող յայտարարութեան սոյն տողերը իւրօրինակ կանխազգացում էին, որ ազատագրուած Արցախի գլխին շատ շուտով սեւ ամպեր են կուտակուելու։
… Հոկտեմբերի 2-ին Արցախի հիւսիսային պաշտպանական դիրքեր մեկնած ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան 2-րդ վաշտի 22 եւ 1-ին վաշտի (այն Արցախի հիւսիսային դիրքեր էր մեկնել սեպտեմբերի 27-ին) 2 կամաւորականների առաւօտը հոկտեմբերի 6-ին բացուեց վերջին անգամ:
Վարնկաթաղ (Լուլասազ, մինչ 2002 թ.՝ Յակոբ Կամարի) գիւղին հարող ռազմավարական նշանակութեան բարձունքը նուաճելը թուրք-ադրբեջանական զինուած ստորաբաժանումների համար կարեւորագոյն նշանակութիւն ունէր: Եւ գործի դրուեց թուրքական լաւագոյն սպառազինութեամբ յագեցած ստորաբաժանման ողջ ներուժը՝ նուաճելու այն: Վարնկաթաղի պաշտպանութեան, իսկ այնուհետեւ՝ դէպի բարձունք ծաւալուած թշնամուն հետ մղելու, հակագրոհի ծանր եւ անհաւասար մարտէրում նահատակուեցին՝
Մհեր Յարութիւնեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Գեւորգ Հաճեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Վիգէն Մուրադեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Տաւրոս Աբրահամեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Երուանդ Թադեւոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսեան (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Կարէն Բադալեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Սուրէն Յովսեփեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Սուրէն Վանցեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարեանը (ՀՅԴ կամաւորական 1-ին վաշտ):
Արցախի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար նահատակ 24 հաեորդիներից Մհեր Յարութիւնեանը պարգեւատրուեց Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացեալ 22-ը՝ Արցախի Հանրապետութեան «Արիութեան համար» մեդալներով:
Մեծ դաւաճանութեան եւ դաւադիր գործարքների արդիւնքում Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակութեան բարձունքը, ինչպէս եւ ողջ Արցախը, այսօր ժամանակաւորապէս թշնամու տիրապետութեան տակ է: Դաւաճանութեան լուծը թօթափելուց յետոյ հայ ժողովուրդը մի օր անպայման վերադառնալու է այնտեղ, վերադառնալու է՝ կրկին տիրոջ իրաւունքով ու հերոսների արեան կանչով։
Փա՛ռք Վարնկաթաղի հերոսներին:
Փա՛ռք Հայրենիքի նահատակներին:
Վահէ Սարգսեան
yerkir.am
