Ադրբեջանական աղբիւրները հաղորդում են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս տեղեկութիւնը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով ապրում է Վաշինգտոնում։
Անակնկալ չէ, որ Փաշինեանի սուորութեան համաձայն նման լուրեր Հայաստանում յայտարարւում են փաստից յետոյ:
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթուայ վերջում Վաշինգտոնում յայտարարել խաղաղութեան հասնելու իրենց մտադրութեան մասին։ Աղբիւրները ինձ յայտնել են, որ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինեանին և Իլհամ Ալիևին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրողը։
Aysor.am-ը փորձեց մեկնաբանութիւն ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն տեղեկութիւնը չմեկնաբանեցին։
Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է յուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում։ Նիկոլ Փաշինեանը և Իլհամ Ալիևը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգի տարբեր ասպեկտներ:
Կողմերը հաստատել էին, որ երկկողմ բանակցութիւնները յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին ամենաարդիւնաւետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանաւորուածութիւն էր ձեռք բերուել շարունակել արդիւնքին միտուած այդպիսի երկխօսութիւնը:
Նկատի ունենալով Փաշինեանի վարած նախկին բանակցութոիւնների արդիւնքները նախատեսելի չէ թէ ինչ անակնկալներ կարող են լինել այս հանդիպման արդիւնքում ևս: