Եթէ այդքան հետաքրքրուած էք եւրոպական ուղիով, կատարէք Ստոկհոլմի դատարանի որոշումը

Եթէ այդքան հետաքրքրուած էք եւրոպական ուղիով, կատարէք Ստոկհոլմի դատարանի որոշումը

Գործարար Սամուէլ Կարապետէանի որդին՝ Կարեն Կարապետեանը, գրառում է արել Instagram-ի իր էջում։

«Հէ՛յ, փոքրիկ խմբակ»:

Յուսով եմ՝ դեռ կարող էք բրյուսելեան կաղամբ և փարիզեան կրուասաններ համտեսել։ Պէտք է որ հաճելի լինի զգալ Մակրոնի աջակցութիւնը, որը ձեզ պէս, արդէն կորցրել է իր ընտրողների վստահութիւնը։ Արդէն թեթև հարուած զգո՞ւմ էք թիկունքից՝ սեփական եղբայրների կողմից։ Մի փոքր յիշեցում. մեր սեփական Սահմանադրութիւնը (6-րդ յօդուածը, յիշո՞ւմ էք) պարտաւորեցնում է Հայաստանին կատարել միջազգային դատարանների որոշումները։ Եթէ դա անյարմար է հնչում, զանգահարէք ձեր հարևաններին. գուցէ նրանք կարողանան յայտարարել, որ այդ կէտը ևս խոչընդոտ է խաղաղութեան ճանապարհին։ Դուք, կարծես, սահմանադրութիւններով հետաքրքրուում էք միայն այն դէպքում, երբ դրանք պատկանում են ձեր հարևաններին։ Նաև մի մոռացէք Էրդողանի մասին ձեր սիրելի գիրքը. վստահ եմ, որ այնտեղ միջազգային դատարանների որոշումներից խուսափելու մասին գլուխ կա։ Այսպիսով, եթէ այդքան հետաքրքրուած էք եւրոպական ուղիով, սկսէք եւրոպական ուղուց՝ կատարէք Ստոկհոլմի դատարանի որոշումը։

Այնտեղի դատաւորները բացարձակապէս չեն հետաքրքրուում Facebook-ի գրառումներով։ Եւ ի տարբերութիւն հին ու բարի Արմէն Դանիէլեանի և ձեր հանգամանօրէն պատրաստուած, մշտապէս նեարդային կոլեգիայի մնացած անդամների, այդ դատաւորները հրամաններ չեն կատարում։

Բոլորը տեսնում են իրական սցենարը՝ արագ ֆոտոսեսիա ԵՄ-ում և ձեր երթն ընդդէմ Եկեղեցու՝ քօղարկելով Անկարայի առջև ձեր խոնարհումը։ Իրեն յարգող ոչ մի հայ այս շուոի տոմս չի գնի», – գրել է Կարեն Կարապետեանը։

azg.am

Share