Սամուել Կարապետեանին հարուածում են ոչ թէ մեղքերի, այլ՝ առաքինութիւնների համար
Գործարար, բարերար Սամուել Կարապետեանին հարուածում են ոչ թէ մեղքերի, այլ՝ առաքինութիւնների համար, այս մասին յայտարարել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում:
Բայց ամենավնասակար ու թունաւոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարւում։ Ինչպէս Փաշինեանը՝ թիրախաւորելով Սամուել Կարապետեանին։
Մի մարդու, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաեւ՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մէկը։
Նրան հարուածում են ոչ թէ մեղքերի, այլ` առաքինութիւնների համար»,- նշել է նա։