«Ընդդիմութեան յեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկուել է Քննչական կոմիտէ

«Ընդդիմութեան յեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկուել է Քննչական կոմիտէ

Դեղին մամուլի հրապարակումների հիման վրայ Փաշինեանը սկսում նոր գրոհոմ ընդդիմադիրների նկատմամբ:

«Ընդդիմութեան յեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկուել է Քննչական կոմիտէ՝ վարոյթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին Հանրայինի «Լուրերի»-ն յայտնել են Դատախազութիւնից:

Նշէնք, որ Փաշինեանը ֆեսբուքեան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմութեան յեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը եւ գրել.

«Այս պրոցեսը պատմութեան մէջ կը մնա որպէս «ստահակների ձախողուած յեղաշրջում»:

Հրապարակման մէջ նշուած է, որ յեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմութեան վստահելի աղբիւրներից: Այն, ըստ էութեան, գործողութիւնների փուլային ծրագիր է, որտեղ մանրամասն շարադրուած են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Յեղաշրջման պլանում ներգրաւուած են գրեթէ բոլոր սէգմենտները՝ եկեղեցուց մինչեւ յայտնի տիկտոկերներ:

Share