Մեր երկիրը գրեթէ կորցրեց ամենաթանկ եւ անչափելի կապիտալը՝ մեր Սփիւռքը

Մեր երկիրը գրեթէ կորցրեց ամենաթանկ եւ անչափելի կապիտալը՝ մեր Սփիւռքը


Հայ մեծ գործարար, բարերար Սամուել Կարապետեանը «Արմաւիր» ք/կ-ից իր պաշտպանութեան խորհրդ իմիջոցով յայտարարութիւն է տարածել, որում ասուած է.

Ինչ յաջողուեց ներկայ իշխանութիւններին 

Կարճ ժամանակահատուածում ամբողջովին ոչնչացնել Սփիւռքի ներկայութիւնը Հայաստանի Հանրապետութեան կեանքում: Աբսուրդ է, որ արգելւում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից մեր Հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատուածում հնարաւոր նուազագոյնին հասցնել Սփիւռքի գործարարների հայրենասիրական ցանկութիւնները՝ Հայրենի հողում ներդրումներ կատարելու, Հայրենի հողում աշխատատեղէր ստեղծելու: Ի վերջոյ, մեր Սփիւռքը ոչ միայն Հայրենիքում տնտեսական, բիզնես արժէք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաեւ՝ լոբբիստական հզօր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահուածքի շնորհիւ է նաեւ այս ամէնը: 

Երբեմն այնպիսի անընդունելի տպաւորութիւն է ստեղծւում, որ Սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան կարիքը չունի, Հայաստանն էլ՝ Սփիւռքի, ինչից մեր երկիրը կորցրեց ամենամեծ եւ ամենաարժէքաւոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար: Մեր երկիրը գրեթէ կորցրեց ամենաթանկ եւ անչափելի կապիտալը՝ մեր Սփիւռքը, եւ նրանք յաջողութեամբ հասան այնպիսի կէտի, որում Հայաստանը Սփիւռքից զրոյ ներդրում ունի: 
Սփիւռքը կրկին Հայաստանի յենասիւներից մէկը պէտք է լինի։ 
Պայքարելու ենք: 

Շարունակելի…

168.am

Share