Արցախի իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը յայտարարում է՝ հանրահաւաք

Արցախի իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը յայտարարում է՝ հանրահաւաք

Մեծ հանրահաւաք. Միաւորուել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ

Ինչպէս նշուել է Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան Խորհրդի մամլոյ ասուլիսներում եւ ինչպէս վկայում են վերջին շաբաթների հանդիպումները արցախցի մեր հայրենակիցների հետ՝ մեր ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պայքարի։

Այս վճռականութիւնը յստակ ուղերձ է։ ԱԻՊ Խորհուրդը յայտարարում է՝

ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Մեր պայքարի նոր փուլը սկսում է Յուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ խորհրդանշական Ազատութեան հրապարակից։ Այստեղից երթով շարժուելու ենք դէպի համապատասխան պետական հաստատութիւններ եւ իրականացուելու են զանգուածային անհնազանդութեան ակցիաներ։

Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում եւ չենք շեղուելու մէզ յանձն առած ուղուց։ Մեր անելիքների մանրամասները կը յայտնենք ինչպէս հարցազրոյցների ընթացքում, այնպէս էլ տեղում՝ անմիջական շփման ձեւաչափով։

Մեր նպատակն է՝ ապահովել համախմբուած, համակարգուած եւ արդիւնաւետ համագործակցութիւն՝ հանուն ընդհանուր նպատակի։

Մենք կոչ ենք անում՝Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը, Սփիւռքի բոլոր կազմակերպութիւններին, արցախեան եւ հայաստանեան հասարակական կազմակերպութիւններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանութիւններին եւ համայն հայ ժողովրդին՝

Միաւորուել Արցախի գաղափարի շուրջեւ Արցախի հարցը դարձնել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ։

Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինէն մէզ հետ, մեր կողքին։

Յիշէնք՝ 1988-ին, նոյն ոգով, նոյն գաղափարով, նոյն վճռականութեամբ Արցախի զարթօնքը սկսուեց ժողովրդի ընդվզմամբ։
Այսօր այդ նոյն ոգին արթուն է։

Միասին՝ հանուն Արցախի, հանուն մեր իրաւունքների, հանուն հայ ժողովրդի

Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան խորհուրդ

Share