Իշխան Սաղաթելեանը՝ ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատուներին ապօրինի ձերբակալելու եւ խուզարկելու մասին․ նոր մանրամասներ
«ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ են իրականացուել»,- գրառում էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ ընդգծելով, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինեանի՝ Թուրքիայ կատարած այցին զուգահեռ։

Yerkir.am-ի խնդրանքով Իշխան Սաղաթելեանը մանրամասներ յայտնեց՝ նշելով․
«Այս պահին յայտնի է, որ Հայաստանի տարբեր մարզերում՝ Տաւուշ, Կոտայք, նոր էլ պարզուեց Լոռի, մեր մարզային պատասխանատուներին բերման են ենթարկում, ձերբակալութեան տանում, կանչում են քննչական՝ ինչ-որ քննութեան, այդ թւում ՝ «Սրբազան պայքարի» ակտիւ մասնակիցներին։ Սա խօսում է իշխանութեան վախի մասին, բնականաբար, Թուրքիայի պահանջները կատարելու կոնտեքստում այս ամէնը պէտք է դիտել, բայց այս պահին կարող եմ ասել, որ եթէ որեւէ մէկի մտքով անցնում է այս ճանապարհով կարող է մէզ հետ պահել՝ հայրենիքի համար մեր պայքարից կամ յոյս ունի, որ սրանով կարող է որեւէ կերպ ազդել մեր գործողութիւնների վրայ, չարաչար սխալւում են։ Այս հալածանքը մեր նկատմամբ նոր չէ, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։
Դիտարկմանը, որ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Նիկոլ Փաշինեանի՝ Թուրքիայ կատարած այցին զուգահեռ, Իշխան Սաղաթելեանը նշեց․ «Աեօ՛, թուրքերին դուր գալու համար պէտք է հալածել դաշնակցութեանը, եկեղեցուն եւ իր արժէքը Թուրքիայում բարձրացնելու կոնտեքստում սա շատ կարեւոր է Փաշինեանի համար»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։