«Թիրախաւորել Եկեղեցին նշանակում է՝ հարուածել հայութեան հիմքերին»․ բողոքի ակցիա՝ Վրաստանում

«Թիրախաւորել Եկեղեցին նշանակում է՝ հարուածել հայութեան հիմքերին»․ բողոքի ակցիա՝ Վրաստանում

Վրաստանում ՀՀ դեսպանութեան դիմաց մի խումբ հայեր ակցիա են կազմակերպել՝ իրենց բողոքը հասցէագրելով ՀՀ իշխանութեանը՝ Վեհափառ Հայրապետին թիրախաւորելու, Հայոց եկեղեցու դէմ արշաւ սկսելու համար։

Ակցիան ընթանում էր՝ «Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց» կարգախօսով։ Բողոքի ակցիայի ժամանակ ելոյթ ունեցաւ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպութեան ներկայացուցիչ Արթուր Միրզոյեանը՝ դատապարտելով ՀՀ իշխանութեան վարած քաղաքականութիւնը։ Նա մասնաւորապէս անդրադարձաւ Արցախի հայաթափմանն ու Հայաստանում տիրող իրավիճակին, նշեց, որ Վրաստանի հայ համայնք կազմակերպութիւնը պատրաստակամ աջակցելու է Հայոց Եկեղեցուն, քրիստոնեայ հաւատացեալներին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Բողոքի ակցիան ուղեկցւում էր հայրենասիրական երգ-երաժշտութեամբ, իսկ աւարտին ընթերցուեց Վրաստանի Հայ Համայնք կազմակերպութեան յայտարարութիւնը։

Մանրամասն՝ տեսանիւթում։

Share