Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հէնց ԱԺ-ի հարց ու պատասխանը. Քրիստինէ Վարդանեան

Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հէնց ԱԺ-ի հարց ու պատասխանը. Քրիստինէ Վարդանեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը գրում է.

«Պարզւում է՝ Նոր Նորքի արդէն նախկին տխրահռչակ թաղապետը խիստ նեղուել է ԱԺ֊ում իր վարքագծի վերաբերեալ հնչեցրած հարցերից։

Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա, փաստօրէն, խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հէնց ԱԺ-ում վերջին քառօրեայի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանը եւ դրան յաջորդած հանրային արձագանքը։

Արամ Սարգսեանի կուսակիցը Արամ Սարգսեանի կուսակից չէր լինի, եթէ անգամ հրաժարականի տեքստը չհամեմեր սպառնալիքներով, սակայան կարծում եմ, աւելի կարեւոր է արձանագրել, որ ընդդիմութեանն այս դրուագում յաջողուեց հանրային հնչեղութիւն հաղորդել անընդունելի վարքագծի դրսեւորմանը, որին յաջորդեց ստիպուած պաշտօնանկութիւնը։

Share