ՀՅԴ ներկայացուցիչներն վշտակցել են եղբայրական Ուրուգուայի ժողովրդին եւ նախագահ Մուխիկայի հարազատներին

ՀՅԴ ներկայացուցիչներն վշտակցել են եղբայրական Ուրուգուայի ժողովրդին եւ նախագահ Մուխիկայի հարազատներին

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երեւանում Ուրուգուայի դեսպանատուն

Մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը եւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի ղեկավար Գեւորգ Ղուկասեանն այցելել են Երեւանում Ուրուգուայի դեսպանատուն։



Նրանք ՀՅԴ անունից ցաւակցական գրառում են կատարել Ուրուգուայի Արեւելեան Հանրապետութեան նախկին նախագահ Խոսէ Մուխիկայի յիշատակին բացուած սգոյ մատեանում՝ վշտակցելով եղբայրական Ուրուգուայի ժողովրդին եւ նախագահ Մուխիկայի հարազատներին եւ ընկերներին։

ՀՅԴ անդամները կարճ զրոյց են ունեցել Հայաստանում Ուրուգուայի նորանշանակ դեսպան Ն․Գ․ տիկին Սիլուանայ Լեսկայ Բարոլինի հետ՝ շեշտելով որ պատրաստ են ամէն ջանք գործադրել հայ եւ ուրուգուայցի ժողովուրդների միջեւ բարեկամութիւնն ամրապնդելու ուղղութեամբ։

Share