Երկրի ղեկավարի ցուցաբերած վարքագիծը հակաժողովրդական եւ խիստ վտանգաւոր դրսեւորում է. յայտարարութիւն
Հինգ իրաւապաշտպանների նախաձեռնութեան յայտարարութիւնը Փաշինեանի կողմից ԱԺ-ում հնչեցրած սպառնալիքների վերաբերեալ։
2025թ. մայիսի 7-ին Ազգային ժողւում արձագանքելով ընդդիմադիր պատգամաւորի հարցին՝ կապուած կոռուպցիայի եւ անպատժելիութեան հարցերի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինեանը բարձր ձայնով դիմել է պատգամաւորներին եւ յայտարարել, որ պատրաստ է «ԱԱԾ պադուալ ուղարկել» ընդդիմադիրներին։
Մենք խորը մտահոգութիւն ենք յայտնում երկրի ղեկավարի նման վարքագծի առնչութեամբ եւ այն որակում որպէս հակաբնական, հակաժողովրդավարական ու խիստ վտանգաւոր դրսեւորում։ Նմանատիպ յայտարարութիւնները.
1) Ոտնահարում են Սահմանադրութեամբ երաշխաւորուած իշխանութիւնների տարանջատման եւ ժողովրդավարական կառավարման սկզբունքները։
2) Հակասում են առողջ բանականութեամբ, Սահմանադրութեամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսուած՝ պառլամենտարիզմի, խօսքի ազատութեան, քաղաքական դիսկուրսի նկատմամբ պետութեան չէզոքութեան հիմնարար սկզբունքներին։
3) Ցուցադրում են պատրաստակամութիւն՝ պետական անվտանգութեան մարմիններն օգտագործելու որպէս քաղաքական ճնշման գործիք։
Պնդում ենք է, որ «ԱԱԾ պատուալ» եզրոյթն ինքնին ունի բռնութեան, խոշտանգման ու հաշուեյարդարի ենթատեքստ, եւ երկրի ղեկավարի կողմից այդ եզրոյթի կիրառումը ինքնին անընդունելի է։ Մենք յայտարարում ենք, որ.
1) Պատգամաւորների, միւս ընդդիմադիրների նկատմամբ ցանկացած իրաւական գործընթաց այսուհետ կարող է եւ պէտք է դիտարկել վարչապետի նշած «ԱԱԾ պատուալ ուղարկելու» սպառնալիքի համատեքստում։
2) Նիկոլ Փաշինեանի նման բառամթերքը, անհաւասարակշիռ ու անկանխատեսելի վարք ու բարքը խզում են նրա կապն իր ունեցած իրաւական պարտաւորութիւնների հետ։
3) Առերեւոյթ առկայ են վարչապետի հոգեկան առողջութիւնը, հետեւաբար՝ յետագայ պաշտօնավարման իրաւաչափութիւնը կասկածի տակ դնող բժշկական փաստէր:

«Հինգ իրաւապաշտպանների նախաձեռնութիւնը» համաձայն իրենց կայքի յայտարարութեւն ապահւում է Հայաստանում մարդու իրաւունքների ԻՐԱԿԱՆ օրակարգը: Իրաւապաշտպաններն են՝ Արսէն Բաբաեան Սերգեյ Յարութիւնեան, Վարազդատ Յարութիւնեան, Վահան Հովհաննիսեան և Ռուբէն Մելիքեան»