
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարութեանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, յայտնում է Միացեալ Թագաւորութեան Հայ Դատի Յանձնախմբի էքս(Թուիթըր) էջը։
Այսօր բոլոր քաղաքական կուսակցութիւնների եւ խորհրդարանի երկու պալատների պատգամաւորները հաւաքուել էին Լոնդոնի Կենոտաֆի մօտ՝ յարգանքի տուրք մատուցելու եւ յարգելու Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցը եւ կոչ անելով Միացեալ Թագաւորութեան կառավարութեանը ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: