Home | Քաղաքի Լրաբեր | Հայ Դատի Յանձնախումբը Հովանաւորում է Փորթանթինոյին Քալիֆորնիայի Սենատի Համար

Հայ Դատի Յանձնախումբը Հովանաւորում է Փորթանթինոյին Քալիֆորնիայի Սենատի Համար

By
Հայ Դատի Յանձնախումբը Հովանաւորում է Փորթանթինոյին Քալիֆորնիայի Սենատի Համար

ԼՈՍ ԱՆՋԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ու նրա՝ Բըրբենքի, Գլենդէյլի, Փասադինայի, Քրեսենթա հովիտի, Հոլիվուդի, Սան Գապրիէլ հովիտի եւ Սանլանդ-Թահանգայի մասնաճիւղները միասնաբար յայտարարեցին, որ նեցուկ են կանգնելու Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի ընտրութեան իր թեկնածութիւնը դրած Անթընի Փորթանթինոյի ընտրապայքարին։

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեանը յայտարարեց է, թէ որոշումը հիմնուած է այն իրողութեան վրայ, որ Փորթանթինօն իր քաղաքական ասպարէզի առաջին օրերերից սկսեալ նեցուկ է կանգնել Հայ Դատին եւ հասել է հայ համայնքի կարիքներին՝ վերջին երկու տասնամեակներին մօտից գործակցելով Հայ Դատի յանձնախմբի հետ։

Իր կարգին, Փորթանթինօն ողջունել է Հայ Դատի Յանձնախմբի այս որոշումը՝ դրուատելով նրա կամաւորների տարած արդիւնաբեր աշխատանքը։

Նշենք, որ Փորթանթինօն Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի անդամ է եղել Դեկտեմբեր 2006ից մինչեւ Դեկտեմբեր 2012։ Հայութեան նեցուկ կանգնելու կողքին, նա նաեւ ջատագովն է եղել նահանգային իշխանութեան բարեկարգման եւ նրանց թափանցիկ գործունէութիւնը ապահովելու ջանքերին։

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Փորթանթինոյին մեծարել է իր «Տարուայ Օրէնսդիրը» մրցանակով, երբ նա Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի անդամ էր։ Նրա իրագործումներից են՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Սաքրամենթոյի մէջ ոգեկոչելու կապակցութեամբ բանաձեւերի նախաձեռնութիւնը, իր գրասենեակի համար ամերիկահայ լիաժամ պաշտօնեաներ վարձելու որոշումը եւ պետական երկրորդական վարժարանների հայ աշակերտներին համալսարան առաջնորդելու նպատակով մի ծրագրի որդեգրումը։

Փորթանթինօն նաեւ 8 տարի եղել է Լա Քանիադա Ֆլինթրիջի քաղաքապետական խորհուրդի անդամ, ու նրա քաղաքապետը՝ երկու առիթներով։

Նա ներկայիս անդամ է Հայ-ամերիկեան առեւտուրի գրասենեակի վարչութեան, Հայոց Ցեղասպանութեան Փասադինայի յուշարձանի յանձնախումբի, Լա Քանիադա Ֆլինթրիճի առեւտուրի գրասենեակի վարչութեան, Քալիֆորնիոյ շարժապատկերի յանձնաժողովի, Փասադինայի քաղաքային քոլեջի վերահսկիչ մարմինին, Քալիֆորնիոյ ամերիկահայ դեմոկրատների, Հարաւային Քալիֆորնիոյ հայ դեմոկրատների եւ Սանթա Մոնիքա լեռների պահպանութեան խորհրդակցական մարմինի։

Փորթանթինօ թեկնածու է Քալիֆորնիոյ նահանգային Սենատի 25րդ ընտրատարածքից, որի սահմանների մէջ են՝ Սանլանդ-Թահանգայից մինչեւ Ափլենդ քաղաքը երկարող տարածքը, ինչպէս նաեւ հետեւեալ քաղաքներն ու տարածքները՝ Գլենդէյլ, Փասադինա, Ալթադինա, Աթվաթըր Վիլեջ, Լա Քանիադա Ֆլինթրիջ, Լա Քրեսենթա, Մոնթրոզ, Հարաւային Փասադինա, Սան Մարինօ, Սիէրա Մադրէ, Մոնրովիա, Դուարթէ, Գլենդորա, Սան Դիմաս, Լա Վըրն, Քլերմանթ, Սան Անթոնիօ Հայթս եւ Բըրբենքի մեծ մասը։

Ովքեր փափագում են մասնակից դառնալ ընտրապայքարին կամ յաւելեալ տեղեկութիւններ ստանալ, կարող են  դիմել team@anthonyportantino.com հասցէին, կամ (626) 478-3465 թիւին, իսկ ընտրութեան արձանագրուելու համար՝ այցելել www.hyevotes.org կայքը կամ դիմել (818) 806-8683 թիւին։


Subscribe to comments feed Մեկնաբանութիւններ (30 posted)

avatar
Hiky 12/16/2015 19:02:31
Great article but it didn't have evyt-rhingeI didn't find the kitchen sink!
avatar
Rahil 12/16/2015 19:31:15
Very valid, pithy, suitnccc, and on point. WD.
avatar
Julie 12/17/2015 12:18:35
And I thought I was the sensible one. Thanks for setting me <a href="http://zyoontbvifj.com">stgtarhi.</a>
avatar
Elyse 12/17/2015 12:18:56
Heck yeah <a href="http://adofzeguh.com">baybe-e</a> keep them coming!
avatar
Rahil 12/19/2015 05:53:16
Could you write about Phcysis so I can pass Science class? http://dpnkeuy.com luibakiqw [link=http://hosheb.com]hosheb[/link]
avatar
Lois 12/19/2015 05:53:59
Until I found this I thhogut I'd have to spend the day inside. http://kgsmzjxt.com welbahtznl [link=http://tbuapflg.com]tbuapflg[/link]
avatar
replica handbags 03/01/2016 18:09:54
Ովքեր փափագում են մասնակից դառնալ ընտրապայքարին կամ յաւելեալ տեղեկութիւններ ստանալ, կարող են.
avatar
obat stroke 04/08/2016 13:02:43
I found that site very usefull and this survey is very cirious. I ' ve never seen a blog that demand a survey for this actions. very curious...
avatar
Randhil 04/25/2016 19:15:13
What I find so inteiestrng is you could never find this anywhere else.
avatar
Philly 04/26/2016 06:16:34
Gorgeous! I love all of the <a href="http://daoxkyplof.com">initsrapion</a> that went into this dress! I actually recently made this pattern as well, and I also was inspired to add a little bolero effect. Very fun!
1 2 3 next Գումար: 30 | Ցուցադրում: 1 - 10

Ձեր մեկնաբանութիւնը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրել նկարում նշուածները

Captcha
  • Ուղարկել ընկերոջ Ուղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0