Հարցազրոյց կրթական և մշակութային գործիչ՝ Դր. ՕՆնիկ Հայրապետեանի հետ

Հրատարակուել է թիւ 24 «Օրակարգ»ում, Հոկտեմբեր 2007-ին
Դր. Օննիկ Հայրապետեանը մեր համայնքում աշխատող այն մտաւորականներից է որոնց դերն ու ազդեցութիւնը մնայուն ու որոշիչ է հայ մշակոյթի ջահը վառ պահելու եւ այն նոր սերնդներին փոխանցելու գործում: Նրա գործունէութիւնը չի սահմանափակւում հրապարակախօսութեամբ կամ ուսուցչութեամբ: Նա բազմակողմանիօրէն աշխատել ու իր ներդրումն է դրել մեր համայնքի ազգային կեանքի տարբեր ոլորտներում: Նա իր աշխատութիւններից մէկում գրում է« Կենսական է հայ մտաւորականի դերը սփիւռքում ուր նրա հիմնական կոչումն ու առաջնահերթ պարտականութիւնն է սփիւռքահայութեան մէջ վառ պահել հայոց լեզուի, մշակոյթի, գրականութեան, պատմութեան ու հայրենիքի հանդէպ սէրն ու կապուածութիւնը, ազգային գոյատեւման, արժէքների ու մանաւանդ իրաւունքների ճանաչումն եւ գիտակցութիւնը»:
Կենսագրութիւն
Ծնուել եմ Սալմաստում (Իրան) 1944 թուին, ուր ստացել եմ նախնական կրթութիւնս: Ապա տեղափոխուելով Թեհրան սովորել եմ Քուշեշ Դաւթեան դպրոցում: Բակալորական տիտղոսս ստացել եմ Սպահանի պետական համալսարանից հայ լեզուի եւ գրականութեան ճիւղում, իսկ մագիստրոսականս Թեհրանի պետական համալսարանից լեզուաբանութեան ճիւղում:
1983ին ընտանեօք փոխադրուել ենք ԱՄՆ ու հաստատուել Ֆիլադէլֆիայում: Ուսանել եմ Փենսիլուանիա համալսարանի լեզուաբանութեան դոկտորական ճիւղում: 1986ից հաստատուել ենք Գլենդէյլում:
Շուրջ երկու տարի հեռակայ կարգով աշխատել եմ Դր. Սեդրակ Սեդրակեանի գիտական ղեկավարութեամբ եւ 2006ի Յուլիսին Հայաստանում ներկայացնելով աշխատանքս արժանացել եմ դոկտորական տիտղոսի Հայաստանի Ուրարտու համալսարանից (Education and Public Relations) ճիւղում:
Ուսուցչական անցեալ
Ուսանելուն համընթաց արդէն 26 տարի է ինչ զբաղւում եմ ուսուցչութեամբ, հիմնականում դասաւանդելով հայոց լեզու, պատմութիւն եւ գրականութիւն: Դասաւանդել եմ Սպահանի ու Թեհրանի հայոց դպրոցներում, դասախօսել եմ Սպահանի համալսարանի հայագիտական ճիւղում: Պաշտօնավարել եմ Ֆերահեան ազգային վարժարանում: 1998 2004ը դասաւանդել եմ Հուվըր միջնակարգ դպրոցում:
Մշակել եմ հայերէնի դասաւանդման համար համապատասխան ծրագիր ու պատրաստել դասանիւթերն որոնք մինչեւ օրս օգտագործւում են Գլենդէյլի հանրային դպրոցներում հայերէնը որպէս երկրորդ լեզու դասաւանդելու համար: Այս ծրագիրը բաղկացած է սկսեալ, միջին եւ յառաջացեալ երեք մակարդակներից: Ունենք նաեւ honors դասարաններ: Այսօր այս ծրագրով են պարապում Հուվըր,Գլենդէյլ եւ Քրեսէնթա Վալի միջնակարգ դպրոցների հայերէն լեզուի առարկան: Նշեմ որ այս դասարանները ընդունւում են UC համալսարանները եւ transferable են:
Դասագրքերը որոնցով պարապում են այս առարկաները վերցրած են առաջնորդարանի կազմած դասագրքերից որոնք այսօր դասաւանդւում են հայոց դպրոցներում: Դրանք յարմարեցրել եմ հանրային դպրոցների աշակերտութեան պատրաստութեան մակարդակին ու ծրագրի ակնկալիքներին: Համեմատական կարգով կարելի է ասել որ չորրորդ դասարնի նիւթերը օգտագործում ենք միջին մակարդակի, եօթերորդ դասարանի նիւթերը յառաջացեալ մակարդակի իսկ Այբբենարանը սկսնակ մակարդակի համար: Պարագայաբար նաեւ դասաւանդւում են մշակութային կամ պատմական դասեր:
Գլենդէյլ Քոլէջի աշխատանքներ
Արդէն 15 տարի է ինչ աշխատում եմ Գլենդէյլ Քոլէջում: Երբ սկսեցի այս աշխատանքը դասաւանդում էինք միայն տարրականսկսնակ մակարդակի հայերէն, ընդամէնը երկու կուրս, որը հիմնականում տառաճանաչութիւն էր դասաւանդւում: Տարիների ընթացքին նոր ծրագիրներ ու աւելի բարձր մակարդակի առարկաներ առաջադրեցինք այն ուսանողների համար որոնք արդէն գիտեն հայերէնը եւ ուզում են խորանալ նրանում: Այսօր այս դասարաններին են մասնակցում մեծ թուով ուսանողներ եւ ներկայիս ունենք Հայերէն 101,102, 115 եւ 116 դասարանները: Մինչեւ 2003 թուականը դասաւանդում էի այդ առարկաները, միաժամանակ մշակելով դասանիւթերը:
Ներկայիս վարում եմ Խօսակցական հայերէնի (Conversational Armenian) դասարաններ նոյն Գլենդէյլ Քոլէջի Community Services Education բաժնում: Ուսանողների 95%ն օտարներ են իսկ մնացեալը ծագումով հայեր որոնք ուզում են հայերէն սովորել: Դասարանները տեղի են ունենում 8շաբաթեայ ժամանակահատուածներում եւ ունենք չորս մակարդակներ: Ուսանողները երբ աւարտում են այս չորս մակարդակները արդէն կարող են խօսել, գրել ու կարդալ պարզ հայերէնով: 64 ժամում իհարկէ չի կարելի լեզուին տիրապետել, սակայն առօրեայ խօսակցութիւնը հնարաւոր է դառնում: Այս կուրսերի ծրագիրն էլ ես եմ մշակել ու դա համապատասխանեցնում եմ ուսանողներիս կարիքին ու ակնկալութեանը:
Մաշտոց Քոլէջի աշխատանքներ
Ներկայիս դասխօսում եմ Մաշտոց Քոլէջում եւ միաժամանկ վարում եմ հայագիտական բաժինը,որը պսակաւոր արուեստից (Բաչլըր) տիտղոս է շնորհում շրջանաւարտներին:
Այդ ճիւղում երեք տարբեր ծրագրաեր են գործադրւում՝ առաջինը ուսուցիչների պատրաստութեան եւ վերապատրաստութեան մէկ ամեայ(27 վարկանիշ unit) ծրագիր է որի աւարտին շրջանաւարտնստանում է հայոց լեզուի եւ լեզուաբանութեան վկայագիր որն անհրաժեշտ է դպրոցներում դասւանդելու համար: Երկրորդը՝ բաղկացած 48 վարկանիշներից բացի հայոց լեզուից եւ լեզուաբանութիւնից պարունակում է նաեւ հայ գրականութիւն, հայոց պատմութիւն, մշակոյթի պատմութիւն, հայոց եկեղեցու եւ սփիւռքի կազմակերպութիւնների պատմութիւն: Այս ծրագրի աւարտին շրջանաւարտն ստանում է հայոց լեզուի եւ պատմութեան յառաջացեալ վկայագիր: Երրորդ ծրագիրը որի աւարտին շրջանաւարտն ստանում է բակալորական տիտղոս պարունակում է 80 վարկանիշ, որը բաղկացած է մի շարք պարտադիր ինչպէս օրինակ թուաբանութիւն, անգլերէն, Ամերիկայի պատմութիւն եւ գիտական այլ առարկաներ ու նաեւ մի շարք ընտրովի առարկաներ որոնք կարելի է սովորել անգլերէնով կամ հայերէնով:
ԴաւթեանՄարիամեան հաստատութիւն
ԴաւթեանՄարիամեան կրթական հաստատութեան կրթական ծրագրերի գործադիր վարիչն եմ: Այս ծրագիրը իրականանաում է Գլենդէյլի ու շրջակայ քաղաքների 26պետական դպրոցների թէ տարրական եւ <span style="font-family:&
<a href="http://bit.ly/1bdDlXc">google</a>
google.
http://bit.ly/1bdDlXc
<a href="http://bit.ly/1bdDlXc">google</a>
google.
http://bit.ly/1bdDlXc
Ձեր մեկնաբանութիւնը