Վահէ Սարգսեան
Նախկինում ֆիկտիւ ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական (ապագայում հաւանաբար կը յստակեցնի՝ ֆիկտիւ, թէ ոչ) սոյն անձը, ով ներկայումս հանդէս է գալիս իբրեւ Էկոնոմիկայի նախարար, երէկ անդրադարձել է ալկոհոլային խմիչք արտահանողների ոլորտում առկայ խայտառակութեանը, այն է՝ տարանցիկ ուղին Վրաստանի կողմից փակելու եւ արտադրողներին կործանման եզրին հասցնելու խնդրին:
Երեկ ասել է, որ «իր` Վրաստան այցի դուռը դեռեւս փակուած չէ», որ, իբր, օնլայն քննարկում են խնդիրը: Երեւի ուզել է ասել, որ կարող է մի օր կոնեակների հետ իրեն էլ արգելէն մտնել Վրաստան կամ անցնել այնտեղով: Բայց այս մանկապարտէզային զեղումների մասին չէ, որ ուզում ենք խօսել:
Վրաստանի հետ խնդիրները լուծելու փոխարէն, ըստ նախարար հանդէս եկողի յայտարարութեան, ՀՀ կառավարութիւնն արդէն մշակում է ֆերմերներին, կոնեակագործների աջակցութեան ծրագրեր։ Ասում է՝ պայման ենք դրել, որ էդ աջակցութեան դիմաց մթերումները նորմալ անէն:
Ստացւում է՝ Վրաստանի հետ էնքան է կեղտը ջրի երես ելած, այնքան խայտառակ է վիճակը, եւ մօտ ապագայում տարանցման վերականգնման յոյսէրն այն աստիճան են բացակայում, որ արդէն մտածում են քաղաքացիների հարկերից սուբսիդաւորել խմիչք արտադրող ընկերութիւններին, որ վերջիններս հա՛մ չկործանուէն, հա՛մ խաղող մթերէն սեպտեմբերին, որ գիւղացիները յանկարծ դուրս չգան փողոց ու չյօշոտէն իշխանութեանը: Իսկական նիկոլական լուծում:
Գեւորգ Պապոյեանը նաեւ յայտարարել է, որ յունիսի 6-ին Վրաստանի գիւղատնտեսութեան նախարարն է Հայաստան գալիս՝ խնդրի լուծման նախնական փաթեթով: Խոստովանել է նաեւ, որ առկայ իրավիճակը շատ վտանգաւոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնեակագործների համար։ «Ես ինքս հակուած եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու, այսինքն՝ սենեակից դուրս չգանք, մինչեւ խնդիրը չլուծենք»,- ասել է Գեւորգ Պապոյեանը։
Իսկ կարող է՞ «խնդրի լուծման նախնական փաթեթի» մէջ պատահաբար Վրաստանի բարձրագոյն ղեկավարութեան անունից պահանջ լինի՝ հեռու մնալ Վրաստանի իշխանութիւնների դէմ աշխատող արեւմտեան ՀԿ-ներից, Արեւմուտքի ձեռքին գործիք չդառնալ ու քթները չխոթել ուրիշ երկրի ներքին գործերի մէջ, այլապէս ալկոհոլի հետ լաբորատորիաներ կտարուէն նաեւ տարանցուող ուրիշ ապրանքներ:
Կարող է՞ ստացուի նաեւ այնպէս, որ Գեւորգ Պապոյեանն ու վրացի նախարարը մինչ Նիկոլի իշխանութեան հեռացումը մնան նոյն սենեակում: