Այսօրուայ «ամէն ինչի ընդունակների» իշխանութիւնը պէտք է փոխարինել ընդունակների իշխանութեամբ։ Սա է ընտրութեան էութիւնը։ Այս պարզ բանը պէտք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։
Ներկայ՝ «ամէն ինչի ընդունակների իշխանութիւնը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մէկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն յայտնի մօտիւացիայով կառավարելը։
«Ընդունակների իշխանութիւնը» լրիւ հակառակն է։ Պետութեան կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնեայ կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով եւ ունակ անհատների, ուժերի համախմբումով։
Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հէնց բացատրողները սա հասկանան։
Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պէտք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրայ։ Սա ամենակարեւոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկէ, շատ կարեւոր են, բայց որպէսզի դրանք տեղ հասնեն, լսուէն, դառնան ընտրազանգուածների համար ընտրութեան ռեսուրս, առաջին հերթին պէտք է փոխել մթնոլորտը։
Յենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանութիւնն անելու է ամէն ինչ՝ մթնոլորտը նոյնը պահելու համար՝ անտարբերութիւն, վախեր, անհուսութիւն ու սուտ։
Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխութիւնների պատրաստ եւ պարտութիւնից յետոյ վերականգնման պահանջ ներկայացնող հասարակութիւն։ Ճիշտ աշխատելու դէպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պէտք է իսկապէս խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանութիւն», ոչ թէ՝ նոր հերթական միանձնեան։
Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկայ տրամադրութիւնները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարեւորագոյն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարեւոր են։ Յենց սրա համար տարբեր ուժերի եւ անհատների լայն մասնակցութիւնը շատ կարեւոր է՝ ճիշտ ձեւաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի։
Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
