Գլենդելի խնջոյքների սրահից գողացել են հարսանեկան նուէրների տուփը

Գլենդելի խնջոյքների սրահից գողացել են հարսանեկան նուէրների տուփը


Գլենդելի ոստիկանութիւնը հետաքննում է հարսանեկան նուէրների արկղի գողութիւնը, որի մէջ կար մօտ 60,000 դոլար կանխիկ եւ չեկ։

Կիրակի, Օգօստոսի 31-ին, 2025թ., ժամը մօտ 12։50-ին, Գլենդելի ոստիկանութեան աշխատակիցները արձագանքել են «Ռենեսանս» հանդիսավայրում (1236 S. Central Avenue) տեղի ունեցած գողութեան դէպքին։

Վկաները յայտնել են, որ կէսգիշերից անմիջապէս յետոյ անծանօթ մի տղամարդ մտել է սրահ, գրաւել հարսանեկան նուէրների արկղը եւ փախուստի դիմել ելքից։ Տեսախցիկների կադրերում երեւում է, որ կասկածեալը նստում է սեւ նոր մոդելի Մերսեդես բենզ մակնիշի SUV-ի ուղեւորների նստատեղին, որից յետոյ մեքենան հեռանում է տարածքից։

Կասկածեալը նկարագրւում է որպէս մօտ 40 տարեկան տղամարդ՝ մերկագլուխ, միջին կազմուածքով, Միջին Արեւելքի կամ սպիտակամորթ ծագմամբ։

Տուժողը տեղեկացրել է, որ գողացուած արկղում կար մօտ 60,000 դոլար կանխիկ գումար եւ չեկեր, որոնք հարսանեկան հիւրերի նուէրներն էին։

Գլենդելի ոստիկանութեան քննիչները շարունակում են հետաքննութիւնը։ Տեղեկութիւն ունեցող բոլորին հրաւիրում են կապ հաստատել Գլենդելի ոստիկանութեան հետ (818) 548-3127 հեռախօսի համարով։

Share