Բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիւ ժողովրդի զօրակցութիւնն ու աջակցութիւնը. ՀՀում Իրանի Դեսպան

Բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիւ ժողովրդի զօրակցութիւնն ու աջակցութիւնը. ՀՀում Իրանի Դեսպան

«Այս պատերազմում Իրանը բացարձակապէս իրանականն է օգտագործում. իր պատմական հայրենիքում իր հրամանատարները, գիտնականները, պաշտպանութիւնը, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մնացած ամէն ինչ իրանական են։ Դրանք Իրանը ստեղծել է զրոյից ճնշող պատժամիջոցների ներքոյ։ Մեզ դէմ առ դէմ կանգնած թշնամին գտնւում է զաւթած տարածքում»,-  լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խօսքով, Իսրայելի պաշտպանութիւնը, կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ամերիկեան են, յարձակումները կասեցւում են 11 երկրների կողմից, որոնցից երեքը միջուկային տէրութիւններ են։ «Նա յարձակւում է, իսկ մենք՝ պաշտպանւում։ Մենք չունենք բնիկ լինելու, արմատներ ունենալու եւ պատուի աւելի յստակ խորհրդանիշ, քան այս դաշտը։ Մենք յստակարոէն յայտարարում ենք՝ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածուի այլ երկրներում, տարածաշրջանում, եթէ այն մէզ չպարտադրուի։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տարածաշրջանում կը պահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղուի դրանցից, փորձուածը փորձելը սխալ է»,-ասաց իրանցի դիւանագէտը։ Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը յայտարարութեան վերջում շնորհակալութիւն յայտնեց Հաաստանին այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։ «Բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիւ ժողովրդի զօրակցութիւնն ու աջակցութիւնը, մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեւոր աջակցութիւնը»,-խօսքն ամփոփեց դեսպանը։

Երկիր Օրաթերթ

Share