ԱՄՆ պէտքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Երեւան

ԱՄՆ պէտքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Երեւան

ԱՄՆ պէտքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Երեւան՝ «տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից յայտնել են, որ նա կը հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինեանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանին, անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին եւ Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Հայաստանի յատուկ բանագնաց Ռուբէն Ռուբինեանին:

«Կքննարկուեն հայ-ամերիկեան ռազմավարական գործընկերութեան ամրապնդման յետագայ քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» նախագծի եւ հայ-ամերիկեան յուշագրերի շրջանակում»,- ասւում է դեսպանատան հաղորդագրութիւնում:

Share