Հայաստանն այսօր ունի վարչապետ, որը, թւում է, մտադրուած է քանդել աւանդական քրիստոնէութիւնը կամ եկեղեցին. Թաքեր Կառլսոնը զրուցել է Նարեկ Կարապետեանի հետ

Հայաստանն այսօր ունի վարչապետ, որը, թւում է, մտադրուած է քանդել աւանդական քրիստոնէութիւնը կամ եկեղեցին. Թաքեր Կառլսոնը զրուցել է Նարեկ Կարապետեանի հետ


ՀԱԵ-ի եւ Հայաստանի իշխանութեան միջեւ յարաբերութիւնների, Սամուել Կարապետեանի ազատազրկման եւ այլ հարցերի մասին ամերիկացի յայտնի հեռովստահաղորդաւար Թաքեր Կառլսոնը զրուցել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանի հետ։

Փոդքասթի սկզբում Կարլսոնը նշեց, որ հայերը շատ յայտնի են ձեռնարկատիրական հմտութիւններով:

Հաղորդաւարը խնդրեց Նարեկ Կարապետեանին որոշ մանրամասներ ներկայացնել Հաեօց ցեղասպանութեան մասին. Կարապետեանը համառօտ պատմական ակնարկ ներկայացրեց եւ շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովրդին միասնական է պահել եկեղեցին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինեանը ցանկանում է վերափոխել Եկեղեցու նարատիւը եւ պաշտօնանկ անել Ամենայն հաեօց կաթողիկոսին:

«Հայաստանն այսօր ունի վարչապետ, որ, թւում է, թէ մտադրուած է քանդել քրիստոնէութիւնը կամ եկեղեցին»,- ասաց Կառլսոնը։

Թաքեր Կարլսոնն ապշած էր նրանից, որ Հայաստանում կալանաւորուած արքեպիսկոպոսներ կան։

«Յոդուած էին փնտրում, որով կարող էին գործ յարուցել. քննիչներից մէկը եկաւ ու ասաց՝ գտել եմ յօդուածը, միւս քննիչը պատասխանեց՝ չէ, դա չի աշխատի»,- նշեց Կարապետեանը։

Նրա խօսքով՝ Սամուել Կարապետեանը կարող էր ազատ լինել, բայց նա դա չի անում իր հաւատքի համար, որովհետեւ եկեղեցին ու հաւատքը կարեւոր են իր համար։

Թաքեր Կառլսոնը նշեց՝ այս ամէնը ոգեշնչում է եւ միաժամանակ՝ տխրեցնում. նա շնորհակալութիւն յայտնեց պայքարի համար՝ ընդգծելով, որ դա ոչ միայն Հայաստանի համար է, այլեւ քրիստոնեութեան։

ABC MEDIA

Share