Թրամփը մաքսատուրքեր է սահմանում «Իրանի հետ գործ ունեցող» բոլոր երկրների հանդէպ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է «Իրանի հետ գործեր ունեցող» բոլոր երկրների հանդէպ 25% մաքսատուրքեր սահմանելու մասին:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ գործնական յարաբերութիւններ ունեցող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Միացեալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար: Այս որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակայ չէ», — գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում:
