Վաշինգտոնի Հայ դատի գրասենեակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ ՀՀ տարածքը «վարձակալելու» մասին յայտարարութիւնը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջեանը։
«Հայոց ցեղասպանութիւնը «հին տպաւորութիւն» որակելը սոսկ պատմութեան խեղաթիւրում չէ, այլ ժխտում է, իսկ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան ձայնը ցեղային կոչելը՝ վիրաւորանք ազգին»,- ասել է Չուլջեանը։
Թոմ Բարաքը, նրա խօսքով, պէտք է հեռացուի և հրապարակաւ ներողութիւն խնդրի հայ ժողովրդից։
Մանրամասները՝ տեսանիւթում։
