Այսօր Արցախի եւ Հայաստանի վերամիաւորման որոշման օրն է

Այսօր Արցախի եւ Հայաստանի վերամիաւորման որոշման օրն է

Մհեր Մելքոնեան

Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիաւորման մասին
1 դեկտեմբեր, 1989թ.
Հիմնուելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրայ եւ արձագանքելով հայ ժողովրդիբռնութեամբ տարանջատուած երկու հատուածների վերամիաւորման օրինական ձգտմանը Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատուած ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրուարի 20-ի եւ յուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպէս նաեւ մարզի բնակչութեան լիազօր ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի եւ Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ լիազօր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդըորպէս մարզի ներկայում գործող միակ օրինական իշխանութիւն:
  3. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակում են Հայկ. ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միաւորումը: ԼՂԻՄ բնակչութեան վրայ տարածւում են Հայկ. ԽՍՀ-ի քաղաքացիական իրաւունքները:
  4. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ յանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկ. ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիաւորումն իրականացնելու ուղղութեամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը պարտաւորւում են ներկայացնել Հիւսիսային Արցախի Շահումեանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչութեան ազգային շահերը:
  6. Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհրդի նախագահութիւնը Հայկ. ԽՍՀ նախարարների խորհրդին եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի նախագահութեանը յանձնարարում է գործադրել սոյն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու Հայկ. ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառուցուածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:
Share